Ռոնալդ Կումանը մտադիր է մարզել «Բարսելոնան»
SportՍաութհեմփթոնի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոստովանել է, որ մոտ ապագայում ցանկանում է մարզել Բարսելոնան:
Հոլանդացին իր ֆուտբոլային կարիերայի 6 տարին անցկացրել է կատալոնական ակումբի կազմում: 1992թ Եվրոպայի գավաթի եզրափակչի ժամանակ նրա գոլի շնորհիվ Բարսելոնան դարձել է չեմպիոն:
«Բոլորն էլ գիտեն, թե ինչ ունեմ ես Բարսելոնայի հետ և Բարսելոնան ինչ ունի Ռոնալդ Կումանի հետ: Հուսով եմ, որ մի օր կկարողանամ ստանձնել այդ ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը»,- ասել է Կումանը:
Աշոտ Մնացականյան