Փարիզում մարտի 25-ին տեղի կունենա «նորմանդական քառյակի» քաղաքական տնօրենների հանդիպումը
International newsՓարիզում մարտի 25-ին տեղի կունենա քաղաքական տնօրենների հանդիպումը նորմանդական ձևաչափով: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Ռոմեն Նադալին:
Նշվում է, որ կողմերը կքննարկեն Ուկրաինայում տիրող իրավիճակը:
«Ինչպես հայտնել է Ֆրանսուա Օլանդը՝ Մինսկի համաձայնագրերը միայն մասամբ են իրականացվում: Այժմ ավելի քան երբևէ անհրաժեշտ է, որպեսզի բոլոր կողմերը լիարժեք իրականացնեն դրանք»,-հայտարարել է Նադալը:
«Դրան հասնելու համար շարունակվում են նորմանդական ձևաչափով շփումները: Քաղաքական տնօրենների հանդիպումը կանցկացվի Փաիզում` չորեքշաբթի օրը»,-հավելել է նա:
Ավելի վաղ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը չի հաստատել «նորմանդական քառյակի» երկրների ներկայացուցիչների Փարիզում մարտի 24-ին կայանալիք հանդիպումը: