Արյեն Ռոբբենը բաց կթողնի մի քանի շաբաթ
SportՄյունխենի «Բավարիան» հաստատել է Արյեն Ռոբբենի վնասվածքը, որի պատճառով վինգերը բաց կթողնի մի քանի շաբաթ: Նիդերլանդների հավաքականի ֆուտբոլիստը մկանային վնասվածք է ստացել Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղում, որում «Բավարիան» առաջին տնային պարտությունն է կրել այս մրցաշրջանում 0-2 հաշվով:
Ռոբբենը լքեց խաղադաշտը հանդիպման 24-րդ րոպեին՝ Տոնի Յանցկեի կոպիտ խախտումից հետո: 31-ամյա ֆուտբոլիստը միայն այս խաղին էր վերադարձել հիմնական կազմ «Շախտյորի» դեմ խաղում ստացած վնասվածքից հետո:
Ռոբբենը բաց կթողնի Եվրո-2016 որակավորման տնային հանդիպումը Թուրքիայի հավաքականի դեմ, ինչպես նաև ընկերական հանդիպումն ընդդեմ Իսպանիայի: «Բավարիայի» հաջորդ հանդիպումը նշանակված է ապրիլի 4-ին՝ «Բորուսիայի» դեմ «Սիգնալ Իդունա Պարկում»:
Աշոտ Մնացականյան