«Ընկերոջ հետ նման կերպ չեն վարվում». Ֆլորենտինո Պերեսը՝ «Բարսելոնայի» նախագահին
SportՄադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը դժգոհություն է հայտնել, որ կատալոնյան «Բարսելոնայի» և Բիլբաոյի «Ատլետիկի» ղեկավարությունը դիմել են Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային «Սանտիագո Բերնաբեուում» Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումն անցկացնելու համար և կանխավ այդ մասին չեն տեղեկացրել մադրիդյան թիմի ղեկավարությանը. տեղեկացնում է El Mundo deportivo-ն:
Նշենք, որ գավաթի խաղարկության եզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 30-ին:
«Ընկերոջ հետ նման կերպ չեն վարվում»,- Պերեսն ասել է Բարտամեուին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պերեսը հրաժարվել է «Ռեալի» մարզադաշտը գավաթի խաղարկության եզրափակչի անցկացման համար տրամադրելուց: