Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման հարցերն ու խնդիրները՝ ըստ Կարեն Բեքարյանի
PoliticsԱյսօր՝ մարտի 24-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման և խորացման հարցերն է վերլուծել «Եվրոական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը,- հայտնում է Orer.am-ը:
Բեքարյանի խոսքով՝ Եվրոպական ուղղության մասին խոսելիս մի քանի խնդիր պետք է առանձնացնել, որոնց համատեքստում էլ պետք է վերլուծել Եվրոպական ինտեգրման հարցը: Բանախոսը, մասնավորապես, նշեց. «Առաջին կարևորագույն խնդիրը ՀՀ ԵՄ հարաբերություններն են, որոնցում անորոշության միտումներ են նկատվում Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամագրվելուց հետո»:
Կ.Բեքարյանն առանձնացրեց նաև Եվրամիության և դրա Արևելյան գործընկերների հետ ունեցած հարցը: Ըստ Բեքարյանի՝ երրորդ հարցը՝ որքանո՞վ է Եվրամիությունը զգայուն Հայաստանի Հանրապետության համար գերակա խնդիրների նկատմամբ: Կարեն Բեքարյանն ասաց, որ վերջին օրերի հանդիպումներն ու միջոցառումները՝ ԵԺԿ քաղաքական համաժողովը և Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովը, կարևոր դերակատարում ունեցան Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման առումով:
Բանախոսի պնդմամբ՝ կարևոր էր նաև, որ Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ընդունվեցին ցեղասպանությունները դատապարտող բանաձևեր: «Մենք տեսնում ենք Հայաստան-ԵՄ հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը: Մայիսին տեղի է ունենալու Արևելյան գործընկերության հերթական գագաթնաժողովը: Դրան ընդառաջ, կարծում եմ, մենք ՀՀ-ԵՄ հարաբերություններում ավարտեցինք կոնսուլտացիոն փուլը, և հերթը բանակցություններինն է »,- ասաց Կարեն Բեքարյանը: