«Բորուսիան» Հումելսին «Մանչեսթեր Յունայթեդին» չի զիջի 36 մլն-ից պակաս գումարի դեպքում
SportԴորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հումելսը ամռանը հնարավոր է՝ տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»:
26-ամյա ֆուտբոլիստը որոշել է լքել ակումբը, իսկ դորտմունդյան թիմը մտադիր չէ խոչընդոտել: Սակայն «Բորուսիան» 36 մլն ֆունտից պակաս գումարի դեպքում չի պատրաստվում զիջել ֆուտբոլիստին անգլիական ակումբին:
Նշենք, որ Հումելսը ինքը դեմ չէ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն. տեղեկացնում է The Daily Mail-ը: