Դիեգո Կոստան դուրս է մնացել Իսպանիայի ազգային հավաքականի կազմից
SportԴիեգո Կոստան չի կարող օգնել իր ազգային հավաքականին առաջիկա Ուկրաինայի և Հոլանդիայի դեմ հանդիպումներում:
Հարձակվողը ծնկի վնասվածք է ստացել Հալլ Սիթիի դեմ խաղի ժամանակ և ստիպված է եղել լքել խաղադաշտը:
Վիսենտե դել Բոսկեն Կոստայի փոխարեն հավաքական է հրավիրել Մալագայի երիտասարդ հարձակվող Խուանմիին:
Իսպանիան Եվրո 2016-ի ընտրական փուլի շրջանակներում մարտի 27-ին կհյուրընկալի Ուկրաինային:
Աշոտ Մնացականյան