Զլատանի սև ցուցակը. ու՞մ չի սիրում շվեդ հարձակվողը
SportSport.times.am-ը գրում է.
«Պարի Սեն Ժերմենի» առաջատար Զլատան Իբրահիմովիչին վերջերս բարկացրել էին Ֆրանսիայի առաջնության 29-րդ տուրի` «Բորդոյի» հետ խաղի մրցավարները: Զլատանի դժգոհությունը և դրան հաջորդած ներողությունը Ֆրանսիայում, հավանաբար, դեռ հիշում են: Առաջարկում ենք ծանոթանալ շվեդ հարձակվողի սև ցուցակին. ու՞մ չի համակրում Զլատան Իբրահիմովիչը:
Մանկության թշնամիները
«Ես հիշաչար չեմ, պարզապես չար եմ ու լավ հիշողություն ունեմ»: Զլատանն արդարացիորեն կարող էր լինել այս հայտնի խոսքի հեղինակը: Նրա «Ես Զլատանն եմ» ինքնակենսագրականից կարելի է հասկանալ, որ ֆուտբոլիստը չի մոռացել մանկության տարիների վիրավորանքները: Իսկ նա ծանր մանկություն է ունեցել: Իբրահիմովիչը ծնվել է Շվեդիայի Մալմյո քաղաքում: Հայրը` Սեֆիկը որսորդ է եղել, իսկ մայրը` Ջուրկան հավաքարար: Երբ Զլատանը 2 տարեկան է եղել, ծնողները բաժանվել են: Որևէ մեկը չի զբաղվել նրա դաստիարակությամբ: Իբրահիմովիչի մայրը գիշեր-ցերեկ աշխատել է երեխաներին կերակրելու համար, իսկ հայրը մոռացել է ծնողական պարտավորությունների մասին: Բնական է, որ Իբրահիմովիչը պահանջներ է ունեցել հորից, իրեն նեղացրած երեխաներից, անարդար աշխարհից:
«Բարսելոնա»
Կատալոնական ակումբում խաղալու համար Իբրահիմովիչը զղջում է մինչև հիմա: «Բարսելոնայից» հեռանալուց հետո նախկին խաղընկերներին Զլատանը «անուղեղ դպրոցականներ» է կոչում, ակումբը` մանկապարտեզ: Իր հերթին «Բարսելոնայի» նախկին նախագահ Սանդրո Ռոսելն ասել է. «Իբրահիմովիչի տրանսֆերը վատագույնն էր «Բարսելոնայի» պատմության մեջ»:

Պեպ Գվարդիոլա
Զլատանի համար առաջին թշնամին Պեպ Գվարդիոլան է, ում հետ նա կապում է Կատալոնիայում ունեցած անհաջողությունները: «Երբ առաջին անգամ տեսա նրան, նորմալ տպավորություն ստացա: Դա մեծ շփոթություն էր»,-սա ամենանուրբ արտահայտություններից է, որ Զլատանն ասել է Պեպի մասին:
«Մի անգամ Գվարդիոլան հայացքն ինձ էր հառել, ու ես կորցրեցի ինքնատիրապետումս: Մտածում էի` նա իմ թշնամին է, այն տղան, ով քորում է իր ճաղատ գլուխը. իմ թշնամին է: Ես բղավելով ասացի. «Դու տղամարդ չես: Գնա գրողի ծոցը»: Ես խելագար էի այդ երեկո: Պեպի փոխարեն լինեի հաստատ կթրջեի վարտիքս»:
Պեպի և Իբրահիմովիչի «ջերմ» փոխհարաբերությունների մասին կարելի է անվերջ խոսել: Զլատանը «լավ» բառերը չի խնայում Գվարդիոլայի մասին խոսելիս: «Գվարդիոլան գլխավորե՞լ է «Բավարիան»: Այդ աշխատանքը վախկոտի համար է: Գվարդիոլան իմ կարիերայի վատագույն մարզիչն է»,-հայտարարեց Իբրահիմովիչը, երբ կատալոնացի մասնագետը գլխավորեց գերմանական թիմը:

Շարունակությունը՝ այստեղ: