Yerevan, 04.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Տասը պատճառ, թե ինչու պետք է նախագահ Օբաման Ապրիլի 24-ին այցելի Հայաստան

Politics

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ապրիլի 24-ին Երևան է հրավիրել մի շարք երկրների ղեկավարների՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյակը ոգեկոչելու համար: Ֆրանսիայի, Ռուսաստանի, Լեհաստանի և Բելառուսի նախագահներն արդեն ընդունել են նախագահ Սարգսյանի հրավերը:

Սպիտակ տունը դեռևս հանդես չի եկել հայտարարությամբ, թե արդյոք նախագահ Օբաման պատրաստվում է այցելել Հայաստան այս մեծաշուք առիթով:

Հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն 1.5 միլիոն հայերի կազմակերպված բնաջնջումը բնութագրեց որպես «մի ողջ ազգի սպանություն»: Հրեական ծագումով լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինը «Սի Բի Էս»-ին հայտնեց, որ նա ցեղասպանություն եզրույթը հորինել է՝ Առաջին աշխարհամարտում հայերի և Երկրորդ աշխարհամարտում հրեաների դեմ իրագործված զանգվածային ոճրագործությունների հիման վրա: Ահա այն տասը պատճառները, թե ինչու պետք է ԱՄՆ նախագահի ինքնաթիռը Ապրիլի 24-ին վայրէջք կատարի Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում.

1. Նախագահ Օբաման հարգանքի տուրք  կմատուցի Ամերիկայի հարյուր հազարավոր գթասիրտ քաղաքացիներին՝ Ցեղասպանությունից հետո թշվառ հայերին օգնելու նպատակով 117 միլիոն դոլար (այսօր ավելի քան 2 մլրդ դոլարին համարժեք գումար) հանգանակելու համար: Դեսպան Մորգենթաուի նախաձեռնությամբ և նախագահ Վուդրու Վիլսոնի աջակցությամբ, Մերձավոր Արևելքի նպաստամատույցը օգնեց փրկել և խնամել ավելի քան 132 հազար հայ որբերի: Այս հսկայական բարեգործական նախաձեռնությունը առաջին միջազգային մարդասիրական օգնությունն էր Միացյալ Նահանգների պատմության մեջ:

2. Այս առիթով այցելելով Հայաստան, նախագահ Օբաման կվերահաստատի վաղուց ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը.  Ցեղասպանությունը  որպես հաստատված պատմական փաստ ճանաչել են.

– ԱՄՆ կառավարությունը Միջազգային դատարան ներկայացրած փաստաթղթում, 1951 թ.-ին,

– ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 1975 և 1984 թթ. բանաձևերում,

– Նախագահ Ռոնալդ Ռեյգանը նախագահական հռչակագրում 1981 թ. ապրիլի 22-ին,

– ԱՄՆ 50 նահանգներից 43-ը, – Աշխարհի ավելի քան երկու տասնյակ երկրներ, ներառյալ Ֆրանսիան, Իտալիան, Ռուսաստանը, Կանադան, Հոլանդիան, Վատիկանը, Շվեյցարիան, Շվեդիան, Արգենտինան, Լիբանանը, Հունաստանը, Կիպրոսը, Լեհաստանը և Վենեսուելան,

– Մի շարք միջազգային կազմակերպություններ, ներառյալ ՄԱԿ-ի խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովը, Եվրախորհրդարանը և Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը:

3. Հարյուրամյա տարելիցը կարող է նաև նախագահ Օբամայի վերջին հնարավորությունը լինել՝ վերականգնելու ամերիկահայ համայնքի վստահությունը՝  հարգելով Հայոց  ցեղասպանության ճանաչման վերաբերյալ իր լուրջ խոստումները որպես սենատոր և նախագահի թեկնածու:

4. Նախագահ Օբաման կարող է հիմք դնել հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը՝ հիմնված ճշմարտության և արդարության վրա, համահունչ Ներկայացուցիչների պալատում սպասվող բանաձևին և իր նախորդ ապրիլքսանչորսյան ուղերձներին՝ հայտարարելով, որ «փաստերի լիարժեք, անկեղծ ու արդարացի ճանաչումը բխում է բոլորիս շահերից»: Նախագահ Օբամայի այցը նաև կխրախուսի մարդու իրավունքների թուրք պաշտպաններին՝ շարունակելու իրենց դժվարին աշխատանքը՝ օժանդակելու Թուրքիայի կառավարությանը՝ հաշվի նստելու իր անցյալի ամենամութ էջերի հետ:

5. ԱՄՆ նախագահը օգտվելով այս այցից կարող է կոչ անել Թուրքիային վերացնել Հայաստանի շրջափակումը՝ հայացք նետելով փակ սահմանից մի քիչ այն կողմ գտնվող բիբլիական Արարատ լեռանը:

6. Ի պատասխան Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակումների ակտիվացմանը՝ նախագահ Օբաման կարող է շեշտել այս բարդ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Վաշինգտոնի լուրջ աջակցությունը:

7. Նախագահ Օբամայի այցը կօգնի հավասարակշռել Հայաստանի հարաբերությունները Արևմուտքի հետ, հատկապես Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միությանը նրա անդամակցությունից հետո, և հաշվի առնելով Ապրիլի 24-ին Պուտինի նախատեսվող այցը Երևան: Հայաստանը սերտ հարաբերությունների մեջ է Արևմտյան Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ և ներգրավված է միջազգային խաղաղապահ ուժերում Աֆղանստանում, Իրաքում, Կոսովոյում և Լիբանանում: Վերջերս, ՀՀ  նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նշանակումը ԱՄՆ դեսպանի պաշտոնում, ընդգծում է, թե Երևանը որքան է կարևորում Միացյալ Նահանգների հետ իր հարաբերությունները:

8. Քանի որ նախագահ Օբաման ուկրաինական ճգնաժամի պատճառով չի պատրաստվում մեկնել Մոսկվա՝ մասնակցելու մայիսի 9-ին կայանալիք Երկրորդ աշխարհամարտում տարած Հաղթանակի օրվա տոնակատարություններին,  ապա Երևանում նա հնարավորություն կունենա հանդիպելու նախագահ Պուտինին՝ ավելի հանգիստ պայմաններում:

9. Նախագահ Օբամայի այցը Հայաստան բարի կամքի կարևոր դրսևորում կլինի ամերիկահայ համայնքի նկատմամբ: Անցյալ շաբաթ 16 խոշոր ամերիկահայ կազմակերպություններ միասնական նամակով դիմեցին ԱՄՆ նախագահին՝ կոչ անելով նրան մասնակցել Հայոց ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումներին Հայաստանում:

10. Նախագահ Օբաման կկատարի ԱՄՆ նախագահական առաջին պատմական այցը Հայաստան, որին նախորդել են մի շարք բարձրաստիճան ամերիկացի  պաշտոնյաներ՝ պետքարտուղար Ջեյմս Բեյքեր III-ը, 1992 թ., պաշտպանության քարտուղար Դոնալդ Ռամսֆելդը 2001 թ. և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 2010 և 2012 թվականներին, երբ վերջինս ծաղկեպսակ դրեց Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, ինչպես դա անում են Միացյալ Նահանգների բոլոր դեսպանները ամեն տարի Ապրիլի 24-ին՝ սկսած Հայաստանի 1991 թվականի անկախացումից:

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի 

 

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank App