Օբաման համատեղ ասուլիսի ժամանակ մոռացել է Աֆղանստանի նախագահի ազգանունը
International newsԱֆղանստանում սկանդալ է առաջացել Սպիտակ տան ղեկավար Բարաք Օբամայի սխալից հետո, ով մոռացել է «պատմական այցով» Վաշինգտոն ժամանած Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանի Ահմադզայի ազգանունը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը` հղում անելով Hama Press գործակալությանը:
Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Օբաման իր խոսքում մի քանի անգամ Աֆղանստանի նախագահին անվանել է Քարզայ (Համիդ Քարզայը եղել է Աֆղանստանի նախագահը 2004-2014թթ.): Ընդ որում` Ահմադզայը փորձել է ուշադրություն չդարձնել ԱՄՆ նախագահի սխալին:
Hama Press-ում նշում են, որ Օբաման այդպես էլ չի կարողացել հիշել աֆղանստանցի նոր նախագահի ազգանունը, թեև նա արդեն կես տարի է` զբաղեցնում է երկրի նախագահի պաշտոնը, և 2 օր է` այցով գտնվում է ԱՄՆ-ում: