Յոհաիմ Լյով. «Ցանկանում եմ մարզել իսպանական ակումբ»
SportԳերմանիայի ազգային հավաքականի մարզիչ Յոհաիմ Լյովը խոստովանել է, որ 2018թ. իր պայմանագրի ավարտից հետո կցանկանար շարունակել իր մարզչական կարիերան Իսպանիայում:
Վերջերս հաստատվել էր, որ Լյովը երկարաձգել է իր գործարքը Գերմանիայի հետ մինչև 2018թ և պատրաստվում է ներկայիս Աշխարհի չեմպիոնների հետ մեկնել Ռուսաստան:
«2018թ Ռուսաստանի Աշխարհի առաջնությունից հետո , ուզում եմ շարունակել մարզչական կարիերաս Իսպանիայում»,- ասել է Լյովը:
Աշոտ Մնացականյան