Լուիս Սուարեսը կարծում է, որ Նեյմարը կնվաճի «Ոսկե գնդակը»
Sport«Լիվերպուլի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսը սատարել է «Բարսելոնայի» իր թիմակցին՝ Նեյմարին՝ նշելով, որ նա մի օր կնվաճի «Ոսկե գնդակը»։
Չնայած նրան, որ Նեյմարը, փոխանցում չկատարելով, զրկել է Սուարեսին գոլի հնարավորությունից՝ վերջինս ցանկանում է, որպեսզի իր թիմակիցը ճանաչվի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ։
«Նեյմարը այդ ճանապարհն անցնելուց հետո պետք է գնար մինչև վերջ, այլ ոչ թե փոխանցում կատարեր։ Հարձակվողները ինքնավստահ են։ Նա շատ վճռական ֆուտբոլիստ է և ես համոզված եմ, որ նա կկարողանա նվաճել «Ոսկե գնդակը»,- ասել է Սուարեսը։
Աշոտ Մնացականյան