Այսօր մեծ տոն է անձամբ ինձ և շատ ֆուտբոլասեր հայերի համար: Լատվիա - Հայաստան: Այսօր` ժամը 21:45-ին բոլորս գամվելու ենք հեռուստաէկրանի առջև` դիտելու մեր ազգային ընտրանու խաղը: Ընկերական խաղ, նախապատրաստական` սեպտեմբերի 7-ին կայանալիք Եվրո–2016–ի ընտրական փուլի Դանիայի դեմ հանդիպման : Հաջողություն ենք մաղթում մեր տղաներին և բարձր տրամադրությամբ պատրաստվում ուրախանալ մերոնց հաղթանակով: Հաղթանակ Հայաստանի Ազգային Հավաքականին, մենք ձեզ հետ ենք:Գոռ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից