Երբ պատգամավորի օգնականն աշխատանքի ժամին մուղամ է լսում
PoliticsՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցող որեւէ իրադարձություն այլեւս զարմանալու տեղիք չի տալիս: Օրենսդիր մարմնի պատերի ներսում սովորաբար տեղի են ունենում այնպիսի իրադարձություններ, որոնք, մեղմ ասած, չպետք է տեղի ունենային:
Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի աշխատասենյակում գրանցվեց հերթական զավեշտը. ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանը, մերժելով պատասխանել Orer.am-ի հարցադրումներին, Մ. Սեդրակյանի հետ անցավ վերջինիս աշխատասենյակ:
Ռաբիսի սիրահար օգնականներն անտեսեցին անգամ այն փաստը, որ Սեդրակյանի սենյակում հյուր կա` միացնելով հայկական թունդ ռաբիսն ու…
Երաժշտական անճաշակ ընդմիջումը տեւեց մոտ տաս րոպե. հետաքրքրականն էլ այն է, որ Սեդրակյան-Սարգսյան հանդիպումն այնքան թեժ էր, որ վերջիններիս չխանգարեց էլ դռնից այն կողմ տիրող «քյառթու» մթնոլորտը:
Սոսե Չանդոյան