Ինչո՞ւ Վրաստանը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը. Ջոնի Մելիքյան
PoliticsՎրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսին անիրատեսական է համարել Վրաստանի կողմից մոտ ժամանակներս Հայոց ցեղասպանության ճանաչումը,- տեղեկացնում է Orer.am-ը:
Ըստ նրա՝ այսօր Վրաստանն ունի մեծ տնտեսական կախում Թուրքիայից և հատկապես Ադրբեջանից: «Թուրքիան գուցե սուր կերպով չարձագանքի, սակայն Ադրբեջանը շատ կոշտ վերաբերմունք կցուցաբերի»,- ասաց Ջոնի Մելիքյանը: Բանախոսը փոխանցեց, որ Վրաստանում ակտիվ են ադրբեջանական լոբիստական կազմակերպությունները, որոնք զբաղված են ապատեղեկատվության տարածմամբ: Որպես հակակշիռ՝ վրացագետն առաջարկում ստեղծել եռալեզու՝ հայերեն, վրացերեն, անգլերեն լրատվական կայք:
Խոսելով Վրաստանի ղեկավարության կողմից ապրիլի 24-ի միջոցառումներին մասնակցության մասին՝ Ջոնի Մելիքյանն ասաց, որ դեռ անհայտ է՝ նրանք կգան Հայաստան, թե Թուրքիա՝ Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակին մասնակցելու: Մելիքյանը նկատեց, որ վրացական իշխանությունները վարում են հավասարակշռված քաղաքականություն: Նա հավելեց, որ եթե Վրաստանի նախագահը որոշ պատճառներով մտադրվի գնալ Թուրքիա, ապա վարչապետի կամ արտգործնախարարի մակարդակով պատվիրակություն կունենաք նաև Հայաստանում:
Լևոն Փանոսյան