Yerevan, 03.August.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կարմիր խաչը անհայտ կորածների հարազատներից ԴՆԹ նմուշներ է հավաքագրում

Society

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը նախաձեռնել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով անհայտ կորածների հարազատներից կենսաբանական նմուշներ հավաքագրելու ծրագիրը: Այս թեմայով «Արմենպրես»-ը զրուցել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտի հետ:

Ծրագրի պիլոտային փուլը հաջողությամբ անցկացվել է նախորդ տարեվերջին, մոտակա շաբաթների ընթացքում կտրվի դրա հիմնական փուլի մեկնարկը: «Անցյալ տարի մենք իրականացրել ենք ծրագրի պիլոտային փուլը, որի ընթացքում անհայտ կորածների ընտանիքների անդամներից հավաքագրել ենք ԴՆԹ նմուշներ: Խոսքը գնում է անհայտ կորածի մի քանի հարազատների բերանի խոռոչից նմուշառում վերցնելու մասին, որը վերամշակելու արդյունքում ստացվում է կենսաբանական նմուշ, որը կցվելու է անհայտ կորածի անկետային: Այս ծրագրի իմաստը նրանում է, որ եթե մեկ օր հնարավոր դառնա կատարել արտաշիրիմում, նմուշները՝ համապատասխանեցնելով աճյուններին, տրվեն պատասխաններ ընտանիքներին, քանի որ նրանք ունեն իրավունք' տեղեկանալու իրենց հարազատի վերաբերյալ»,-ասաց Սարա Էպրեխտը:

ԿԽՄԿ ներկայացուցչի խոսքով' նմուշների հավաքագրման գործընթացը բավականին բարդ է, քանի որ ոչ միշտ է պատահում, որ անհայտ կորածների հարազատները մեկ տեղում լինեն և նմուշները համակարգված ձևով հավաքվեն: «Ծրագիրն իրականացվում է թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում 4.5 հազար անհայտ կորածների ճակատագիրը պարզելու նպատակով: Այդ գործընթացի իրականացումը մի քանի տարի կտևի: Վերջում ստացված տվյալները' կենսաբանական նմուշների պահոցը, մենք կհանձնենք Հայաստանի և Ադրբեջանի Անհայտ կորածների, ռազմագերիների ու պատանդների հարցերով հանձնաժողովներին, հետո կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,- նշեց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարը: Նրա տեղեկացմամբ' 4.5 հազար անհայտ կորածներից 400-ը Հայաստանի Հանրապետությունից են, 400-ը Արցախից, իսկ մնացած 3 հազար 700-ը Ադրբեջանի տվյալներն են:

Չնայած նրան, որ ադրբեջանական կողմից անհայտ կորածների թիվը 4.5 անգամ գերազանցում է ՀՀ-ից և Արցախից միասին վերցրած կորածների թվին' Սարա Էպրեխտը նշեց, որ դրանք ԿԽՄԿ Բաքվի գրասենյակում գրանցված դեպքերն են: «Մենք երբեք չենք առաջնորդվում որոշակի պաշտոնական կամ պետական վիճակագրական տվյալներով կամ էլ այստեղ-այնտեղ շրջանառվող ասեկոսեներով: Մեզ համար հիմք է հանդիսանում ընտանիքը, նրանց ահազանգը հակամարտության պատճառով հարազատներից որևէ մեկին կորցնելու մասին: Մեզ մոտ հարցաշարեր են լրացվում, որտեղ մանրամասնությամբ նկարագրվում են տվյալ անձի մասին կարևոր տեղեկություններ: Սկսած նրանից, թե այդ մարդուն վերջին անգամ երբ են տեսել, ում հետ էր, ինչ տեսք ուներ, նրա առողջական վիճակի մասին տեղեկատվություն, նույնիսկ մանկության տարիներին տարած հիվանդությունների մասին ինֆորմացիա: Բոլոր տեսակի տվյալներ, որոնք հետագայում կարող են օգնել նրան ճանաչել: Այդ հարցաշարերը մենք սկսել ենք լրացնել հենց հետպատերազմական ընթացքում, իհարկե, հետո ժամանակ առ ժամանակ թարմացվել են տվյալները»,- տեղեկացրեց Սարա Էպրեխտը:

Զրուցակիցը շեշտեց այն հանգամանքը, որ չկա որևէ հաստատում, որ անհայտ կորած մարդիկ բոլորը մահացել են կամ նրանից որևէ մեկը ողջ է, բայց այն, ինչ հնարավոր է կատարել այժմ, ինքնությունը պարզող բազայի ստեղծումն է: «Այս ամբողջ անորոշության մեջ մենք գիտակցում ենք, որ այն, ինչ անհրաժեշտ է անել, պետք է կատարենք հիմա, ինչը հետագայում կարող է օգնել որոշակի պարզաբանումներ տալ այն դեպքերում, երբ կառավարությունները գտնեն որոշակի աճյուններ ու ինքնության որոշման հարց առաջանա: Խոսքը չի գնում նրա մասին, որ նշյալ գործընթացը տեղի կունենա հենց վաղը, այլ «երբ» և «եթե» դա տեղի ունենա իրավիճակների մասին է խոսքը»,- ընդգծեց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարը:

Ի դեպ, Երևանի հանրային վայրերից մեկում նախատեսվում է անհայտ կորածներին նվիրված հուշարձանի տեղադրում: «Երկար ժամանակ տևեցին բանակցությունները, այժմ որոշակի դրական շարժեր կան: Երևանի քաղաքապետարանի և ՀՀ քաղաքաշինության նախարարության համաձայնությամբ' կկանգնեցվի հւշարձան, որը ընտանիքներին ու հանրության այլ անդամներին հնարավորություն կտա հավաքվել այնտեղ, առավել իրազեկված լինել այս հարցի մասին»,- տեղեկացրեց Սարա Էպրեխտը:

It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement