Հնդկաստանում խոզագրիպի զոհերի թիվը գերազանցել է երկու հազարը
International newsՀնդկաստանում խոզագրիպի (H1N1) զոհերի թիվը տարեսկզբից գերազանցել է երկու հազարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է երկրի առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ, որը մարտի 27-ին ստացել է ՏԱՍՍ գործակալությունը:
Նախարարության տվյալների համաձայն՝ հիվանդացածների ընդհանուր թիվը հասել է 33 հազարի: Խոզագրիպով հիվանդներն առավել շատ են Ռաջասթան և Հուջարաթ նահանգներում (մինչև 7 հազար մարդ յուրաքանչյուրում):
Փետրվարի 24-ից Հուջարաթի նահանգի խոշորագույն քաղաքի՝ Ահմադաբադի վարչակազմն արգելել է բոլոր հավաքույթները, բացառությամբ հարսանիքների և հուղարկավորությունների, որպեսզի հնարավոր լինի կանխել վիրուսի տարածումը: