Մեսսին,Ռոնալդուն և Նեյմարը գլխավորեցին ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակը
SportԿատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լեոնել Մեսսին շրջանցեց իր հիմնական մրցակցին՝ Կրիշտիանու Ռոնալդույին աշխարհում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակում: 2014 թվականի ընթացքում արգենտինացի ֆուտբոլիստը վաստակել է 65 մլն եվրո, ինչը 11 մլն-ով գերազանցում է պորտուգալացու եկամուտը:
Ֆուտբոլիստների եկամուտները ձևավորվում են աշխատավարձից և տարբեր գովազդային պայմանագրերից: Ամենաբարձր վարձատրվողների ցուցակը ունի հետևյալ տեսքը.
1. Լեոնել Մեսսի, «Բարսելոնա» - 65 մլն եվրո
2. Կրիշտիանո Ռոնալդու, «Ռեալ» - 54 մլն եվրո
3. Նեյմար, «Բարսելոնա» - 36.5 մլն եվրո
4. Տիագո Սիլվա, ՊՍԺ - 27.5 մլն եվրո
5. Ռոբին վան Պերսի, «Մանչեսթր Յունայթեդ» - 25.6 մլն եվրո
6. Գարեթ Բեյլ, «Ռեալ» - 23.8 մլն եվրո
7. Ուեյն Ռունի, «Մանչեսթր Յունայթեդ» - 22.5 մլն եվրո
8. Զլատան Իբրահիմովիչ, ՊՍԺ - 21.5 մլն եվրո
9. Սերխիո Ագուերո, «Մանչեսթր Սիթի» - 21.2 մլն եվրո
10. Ռոբերտ Լևանդովսկի, «Բավարիա» - 20.2 մլն եվրո
Աշոտ Մնացականյան