A320-ի օդաչուի ընկերուհին նրա մասին նոր մանրամասներ է պատմել
International newsGermanwings ավիաընկերության օդաչու Անդրեաս Լուբիցի ընկերուհին պատմել է, որ նա ցանկանում էր «հիշարժան մի բան անել», «փոխել համակարգը». այս մասին հայտնել է Gazeta.ru-ն` հղում անելով Bild թերթին:
Օդաչուի ընկերուհին բնութագրում է նրան որպես ինքնամփոփ և փակ մարդ: Նրա խոսքով` Լուբիցը թույլ հոգոկան աշխարհ ուներ, կարող էր գիշերն արթնանալ` բղավելով «Մենք ցած ենք ընկնում»: Աղետից օրեր առաջ Լուբիցը բաժանվել էր ընկերուհուց, բայց թորձում էր վերադարձնել նրան: Հոգեբանական ճգնաժամի արդյունքում նա որոշել է ինքնասպան լինել:
Նշենք, որ «Germanwings» ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռը, որ Բարսելոնայից Դյուսելդորֆ չվերթ էր իրականացնում, Ֆրանսիայի հարավում` Վերին Պրովանսի Ալպերում, վթարի էր ենթարկվել: Վթարի պատառով օդանավի բոլոր ուղևորները և անձնակազմը զոհվել էին՝ 150 հոգի: