Պոլ Պոգբա=Կավանի+Վերատտի+20 մլն եվրո
SportՖրանսիական ՊՍԺ ակումբը «Յուվենթուսին» պաշտոնական առաջարկություն է արել Պոլ Պոգբայի տրանսֆերի հետ կապված:
Փարիզեցիները Կավանիին գնահատում են 50 մլն եվրո,իսկ Վերատտիին՝ 30 մլն. այսպիսով ստացվում է,որ Պոգբայի տրանսֆերային արժեքը գնահատվում է 100 մլն եվրո:
Թուրինցիների գլխավոր տնօրեն Բեպպե Մարոտան համարվում է Էդիսոն Կավանիի տաղանդի երկրպագուն, սակայն «Յուվենթուսը» պատրաստ չէ ուրուգվայցուն վարձատրել տարեկան 10 մլն եվրոյով,ինչը նա վաստակում է Փարիզում: Որպեսզի տրանսֆերը իրականանա, ֆուտբոլիստը պետք է համաձայնվի աշխատավարձի՝ 40 տոկոսով կրճատմանը:
Աշոտ Մնացականյան