«Վճռականության փոթորիկ» դաշինքը նոր հարվածներ է հասցրել շիա ապստամբներին
International news«Վճռականության փոթորիկ» դաշինքի օդանավերը մարտի 30-ին նոր օդային հարվածներ են ուղղել Եմենի մայրաքաղաք Սանային:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Սանայի հարավում ուժգին պայթյուն է որոտացել:
Պատճառած վնասների մասին դեռ տեղեկություններ չկան:Նախօրեին դաշինքի ուժերը ռմբակոծել են Մարիբ մարզի ռազմական դիրքերը: Ռումբերն ուղղվել են նաև նախագահական նստավայրի վրա, որը գտնվում է շիա ապստամբների ձեռքում:«Վճռականության փոթորիկ» ռազմական գործողությունների ներկայացուցիչ գեներալ Ահմադ Ասիրին հայտարարել է, որ արաբական երկրները Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ նախատեսում են հնարավորինս սեղմ ժամկետում հասնել իրենց նպատակին: Նա նաև չի բացառել անհրաժեշտության դեպքում ցամաքային գործողությունների ծավալումը:
«Ռազմական գործողությունները կշարունակվեն այնքան, մինչև Եմենի նախագահի և նրա կառավարության համար երկիրը ղեկավարելու պայմաններ կստեղծվեն»,- նշել է նա՝ ավելացնելով, որ ամեն ինչ արվում է խուսափելու անցանկալի կորուստներից:«Վճռականության փոթորիկ» գործողությունները Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ սկսվել են մարտի 26-ի գիշերը:Սաուդյան Արաբիային աջակցում են Բահրեյնը, Քաթարը, Քուվեյթը և ԱՄԷ-ն:
Դաշինքին միացել են Եգիպտոսը, Հորդանանը, Մարոկկոն, Պակիստանը և Սուդանը: Ռմբակոծության են ենթարկվել Եմենի բնակելի թաղամասերը, պետական հաստատություններ, կարևոր նշանակություն ունեցող օբյեկտներ:Ավելի վաղ հայտարարվել էր, որ Սաուդյան Արաբիայի ռազմական գործողություններին մասնակցում են հարյուր ռազմական օդանավեր:
Մինչդեռ շիա ապստամբները հայտարարել են 30 օդանավի մասին՝ նշելով, որ նման մեծ թիվ հայտարարելով՝ փորձել են հոգեբանական ճնշում գործադրել իրենց վրա: