«Եմենը ցամաքային գործողությունն իրականացնելու իրավունք է ստացել». ԱԳ նախարար
International newsԵմենը դրական պատասխան է ստացել արաբական երկրներից`հնարավորինս շուտ ցամաքային ռազմական գործողություն իրականացնելու խնդրանքին: Այդ մասին «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին է հայտնել Եմենի արտաքին գործերի նախարար Ռիադ Յասինը:
«Արաբական պետությունների կոալիցիայից մենք ստացել ենք դրական պատասխան`մոտ ապագայում ցամաքային ռազմական արշավ սկսելու խնդրանքին», - ասել է նա:
Միջազգային կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի այլ երկրների մասնակցությամբ, Եմենի նախագահի խնդրանքով անցկացնում է «Վճռականության փոթորիկ» գործողությունն ընդդեմ հուսիթ ապստամբների, ովքեր վերահսկում են երկրի տարածքի մեծ մասը: