Ստոիչկովը և Ռոբերտո Կարլոսը Հայաստանի հավաքականի մարզչի թեկնածուներ
SportԵրեկ ուշ երեկոյան հավաստի աղբյուրներից հայտնի դարձավ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզչի հավանական թեկանծուների անունները:
Առաջին հավանական թեկնածուն բուլղարացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ, <<Բարսելոնայի>> նախկին հարձակվող, 1994թ. լավագույն ֆուտբոլիստ Խրիստո Ստոիչկովն է, որն օրեր առաջ Երևանում էր, մասնակցում էր Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված միջոցառմանը: Բուլղարացի մասնագետի հետ ընդհանուր հայտարարի չգալու դեպքում, ինչպես տեղեկացրին ՀՖՖ-ից, հաջորդ հավանական թեկնածուն դա Մադրիդի <<Ռեալի>> լեգենդ աշխարհահռչակ Ռոբերտո Կարլոսն է:
Աշոտ Մնացականյան