Շալանդն իր ուժերի սահմաններում հավաքականի համար արեց հնարավորը. Ռումյան Հովսեփյան
SportՀայաստանի հավաքականի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանն անդրադարձել է հավաքականը լքած Բեռնար Շալանդին և շնորհակալություն հայտնել նրան:
Ֆուտբոլիստը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այն ժամանակահատվածում, երբ այս մարդը մեր Ազգային հավաքականի մարզիչն էր, ես դարձա այդ հավաքականի մի մասը, որի համար ես շատ հպարտ եմ, և հենց դրա համար էլ շնորհակալ եմ պրն. Շալանդին, իմ երազանքը իրականացնելու համար:
Յուրաքանչյուր պահի զգում էի, որ կար մեկը, ով մտածում է խաղացողներից յուրաքանչյուրի ու թիմի մասին, ով ուզում էր մեզ ավելիին հասցնել: Նա արեց հնարավորը իր ուժերի սահմաններում հավաքականի համար:
Մաղթում եմ նրան հաջողություն իր հետագա ծրագրերում»: