Yerevan, 30.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Աշխարհի 10 ամենահայտնի տրանսսեքսուալները, ովքեր փոխել են իրենց սեռը (լուսանկարներ)

10. Այսիս Քինգ

Մոդել Այսիս Քինգին աշխարհը ճանաչեց շնորհիվ «Ամերիկյան թոփ մոդել» հեռուստաշոուի։ Նա նկարահանվել է այդ նախագծի 17 եթերաշրջաններից 11-ում։ Ի դեպ, նա նաև հանդիսանում է առաջին ու միակ տրանսսեքսուալը, ով մասնակցել է այս ռիալիթի շոուում, բայց նա չկարողացավ տպավորել ժյուրիին ու նույնիսկ տասնյակում չհայտնվեց։

9. Ամանդա Լիր

Ամանդա Լիրը բավականին հայտնի ֆրանսիացի երգչուհի ու մոդել է, ով հայտնիություն էր ձեռք բերել 70-80-ական թվականներին դիսկո երաժշտության ոլորտում։ Նա Սալվադոր Դալիի մուսան էր, ու ասում են, թե հենց մեծանուն նկարիչն է ֆինանսավորել նրա սեռափոխության վիրահատությունը հեռավոր 1963 թվականին, որը գաղտնի արվել է Կասաբլանկայում, սակայն ինքը՝ Ամանդան, դա ակտիվորեն հերքում է։ Ի դեպ, Ամանդան հայտնի դարձավ նաև Դեվիդ Բոուիի պրոտեկցիայի շնորհիվ, ով առաջարկել էր նրան զբաղվել երաժշտությամբ։ Ամանդան իր երկար ու բուռն գործունեության ընթացքում հարաբերություններ է ունեցել այնպիսի հայտնի մարդկանց հետ, ինչպիսիք են Միկ Ջագգերը, Ջիմմի Հենդրիքսը, Մարիաննա Ֆեյթֆուլը, Ջոն Լեննոնը, Տարա Բրաունին և Բրայան Ջոնսը։

8. Հարիսու

Հարիսուն հայտնի հարավկորեական փոփ երգչուհի, մոդել ու դերասանուհի է։ Նա դարձավ առաջին հայտնի կերպարը Հարավային Կորեայում, ով համարձակություն ունեցավ փոխել իր սեռը և առհասարակ դարձավ երկրորդ մարդը երկրում, ում թույլատրեցին նման վիրահատություն անել։ Հարիսուն (Լի Կյունգ-Իպ) խոստովանել է, որ մանկուց իրեն աղջիկ է զգացել և տիկնիկներով է սիրել խաղալ։ 2002 թվականին նա դիմեց Կորեական դատարան, որպեսզի ստանա սեռը փոխելու թույլատվություն։ Քանի որ նա արդեն բավականին հայտնի էր, երկրի իշխանությունները դրական պատասխան տվեցին, ու Հարիսուն վերածվեց կնոջ։

7. Ջորջինա Բայեր

Джорджина Байер

Ջորջինա Բայերն աշխարհում առաջին քաղաքական գործիչն է, ով հայտարարեց իր տրանսսեքսուալ լինելու մասին։ Նա Նոր Զելանդիայի խորհրդարանի անդամ էր, բայց քաղաքական կարիերա սկսելուց շատ առաջ Ջորջ Բերտրանի (նրա իսկական անունը) հեղինակությունը վարկաբեկող փաստեր էին ի հայտ եկել։ Նա եղել էր մերկապարող ու ակտիվորեն աշխատել էր Ավստրալիայի սեքս-ծառայությունների ոլորտում, սակայն սեռափոխություն անելուն նրան մղել էր ողբերգությունը. պատանուն բռնաբարել էին 4 տղամարդիկ, ինչից հետո նա վերանայել էր իր հայացքներն ու 1984 թվականին փոխել էր սեռը և վարքը։

Իր քաղաքական կարիերան նախկին մարմնավաճառը սկսել էր արդեն ավելի ուշ և հետագայում դարձել էր Քերթերթոն քաղաքի քաղաքապետը։ Այդ կերպ ասած՝ նա դարձել էր աշխարհում առաջին տրանսսեքսուալ քաղաքապետը, իսկ արդեն պառլամենտ անցնելով՝ նա սկսեց ակտիվորեն պայքարել մարդու իրավունքների ու հատկապես սեռական փոքրամասնությունների իրավունքների համար։

6. Լեա Տ

Леа Т

Լեա Տ-ն բարձր նորաձևության աշխարհի ամենահայտնի տրանսսեքսուալ մոդելն է։ Այն բանից հետո, երբ նրան նկատեցին Givenchy նորաձևության տան ներկայացուցիչները, նրա դեմքը պարբերաբար հայտնվում է նորաձևության մասին ամսագրերի շապիկներին։ Լեոնարդոն ծնվել է ինտելիգենտ կաթոլիկ ընտանիքում, բայց ժամանակի ընթացքում նա հասկացավ, որ ուզում է նվիրվել նորաձևությանն ու բարձրակրունկ կոշիկներ կրել։ Դիզայներ Ռիկարդո Տիշին որոշեց Լեային դարձնել 2010 թվականի նորաձևության սեզոնի սենսացիան։ Ի դեպ, այդ ժամանակ նա դեռ չէր անցել սեռափոխության բոլոր փուլերով։ Վերջին վիրահատությունը Լեա Տ-ն արեց 2011 թվականին։

5. Ամանդա Լեպոր

Արդեն 11 տարեկանում Լեպորը երազում էր իր մարմինը փոխելու մասին, երբ տեսավ սեռափոխության մասին ինչ-որ հաղորդում։ Անհանգստացած ծնողները տղային տարան հոգեբույժի մոտ, սակայն դա չօգնեց, ու արդեն 17 տարեկանում Լեպորը տրանսգենդերային վիրահատություն արեց, բայց դրանով էլ չսահմանափակվեց։ Ամանդա անունը վերցնելով՝ նա դրանից հետո երեք անգամ մեծացրեց իր կուրծքը, ազդրերն ու հետույքը, երկու անգամ փոխեց իր աչքերի և ճակատի չափն ու ձևը և այլ պլաստիկ վիրահատություններ տարավ։ Ներկայումս նա հանդիսանում է ամերիկյան տրանսսեքսուալների խորհրդանիշներից մեկը և հայտնի ամերիկյան մոդել է, ով առավել հայտնի է իր էպատաժային վարքի համար։

4. Ալեքսիս Արկետտ

Ալեքսիսն Արկետտ հայտնի դերասանական ընտանիքից է։ Նրա իսկական անունը Ռոբերտ է, և նա հայտնի է դարձել բազմաթիվ հոլիվուդյան ֆիլմերում էպիզոդիկ դերեր խաղալով։ Արդեն սեռափոխությունից հետո նա նկարահանվեց այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Քրեական ընթերցանություն», «Երեքը» և «Չակիի հարսնացուն»։

3. Դանա Ինտերնեյշնլ

1998 թվականի Եվրատեսիլի մասնակից Դանա Ինտերնեյշնլն իսրայելական երգչուհի է, ով ի տարբերություն այլ տրանսսեքսուալների՝ հայտնի դարձավ ոչ թե իր սեռափոխության, այլ տաղանդի համար։ Նրա իսկական անունը Յարոն Քոեն է։ Հրեա տղան ծնվել է Թել-Ավիվում՝ աղքատ մի ընտանիքում, ու մանկուց զբաղվել է երաժշտությամբ։ Երբ նա վաստակեց իր հռչակը ու սկսեց լավ գումարներ աշխատել, նա իրականացրեց իր վաղեմի երազանքն ու փոխեց սեռը։ Ներայումս Դանան շարունակում է ստեղծագործել ու ակտիվորեն մասնակցել տարբեր հոմոսեքսուալիստական միջոցառումների ու գեյ շքերթների։

2. Չեզ Բոնո

Բավականին խոշորամարմին ու գործարար տեսքով այս տղամարդու մեջ բավականին դժվար է ճանաչել մեր անվանի հայրենակից Շերի դստերը՝ Չեստիտի Բոնոյին։ Մինչև 40 տարեկանը Չեզ Բոնոն կին էր, սակայն 2010 թվականին վիրահատություն արեց ու տղամարդու անուն վերցրեց։ Մինչ սեռափոխության վիրահատությունը նրա մասին քիչ բան էր հայտնի, բայց դրանից հետո նա հայտնվեց բազմաթիվ պարբերականների շապիկներին ու արդյունքում հայտնիություն ձեռք բերեց։ Ներկայումս նա բավականին պոպուլյար ԼԳԲՏ իրավապաշտպան է, գրող, դերասան ու երաժիշտ։

Իր ինքնակենսագրությունում Չեստիտի Բոնոն գրել է, որ ինքը մանկուց է զգացել, որ տարբերվում է ուրշներից։ «Երբ ես 13 տարեկան էի, ես հասկացա, թե ինչքան եմ տարբերվում իմ դասարանցի աղջիկներից։ Ես նայում էի նրանց ու կաշկանդվում էի նրանից, որ ինձ չեն հետաքրքրում բարետես տղաներն ու նորաձևությունը»։ 18 տարեկանում նա խոստովանեց իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին, բայց այդպես էլ չկարողացավ համակերպվել իր կանացի մարմնի հետ։ Ի դեպ, Շերը խիստ բացասական ընդունեց նման որոշումը և այլևս չի շփվում նրա հետ։

1. Լանա Վաչովսկի

Լանա Վաչովսկին լեգենդար Վաչովսկի ռեժիսորական տանդեմում ավագ եղբայրն է։ Եղբայրները մեծ հռչակ ձեռք բերեցին «Կապը» ու «Մատրիցա» ֆիլմերի շնորհիվ, ու երկար ժամանակ Լանան աշխարհին հայտնի էր որպես Լարրի Վաչովսկի, սակայն 2003 թվականից նա սկսեց հանրության առջև հայտնվել կնոջ կերպարում։ Այդ տարիներին էլ սկսեցին լուրեր տարածվել, որ Լարրին սկսել է կանացի հորմոններ ընդունել ու պատրաստվում է սեռափոխման վիրահատության, իսկ 2006 թվականին հայտնվեցին առաջին հրապարակումներն այն մասին, որ նա արդեն անցել է այդ վիրահատությունը, սակայն այդ լուրերը հաստատվեցին միայն 2012 թվականին, երբ Լանա Վաչովսկին ինքը պատմեց տրանսգենդերային անցման փոփոխությունների մասին։ Նույն թվականին նա արժանացավ Visibility Award մրցանակին մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների կողմից։ Ներկայումս վարդագույն դրեդերով միջին տարիքի կնոջ մեջ բավականին դժվար է ճանաչել Լարրի Վաչովսկուն։

 

Unibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank