««Բորուսիան» առանց Մարկո Ռոյսի խնդիրներ է ունենում դաշտում». Լևանդովսկին՝ դորտմունդցիների հետ կայանալիք խաղի մասին
SportՄյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին Գերմանիայի առաջնության 27-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիայի» հետ կայանալիք դիմակայությունից առաջ խոսել է մրցակցի խաղի մասին.
«Այժմ, ինչպես և նախկիում, «Բորուսիան» շատ է կախված Մարկո Ռոյսից: Երբ ես խաղում էի Մարկոյի հետ, խաղը ստացվում էր, իսկ երբ նա դաշտում չէր, մենք խնդիրներ էինք ունենում»,- դորտմունդյան թիմի նախկին ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է tz-ը:
Հիշեցնենք, որ թիմերի միջև հանդիպումը տեղի կունենա դորտմունդցիների դաշտում՝ ապրիլի 4-ին: