Yerevan, 03.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Tagesspiegel-ն անդրադարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը

International news

Գերմանական «Tagesspiegel» գերմանական օրաթերթն ապրիլի մեկի իր համարում անդրադարձել է Հայոց ցեղասպանության տարելիցի վերաբերյալ Դաշնային կառավարության դիրքորոշմանը: Հիմնական հացադրումն է. «Ինչու է կոալիցայի հայցադիմումից անհետացել «ցեղասպանություն» բառը, Ցեղասպանության տարելիցի վերաբերյալ երեք հայցադիմում կներկայացվի Բունդեսթագի քննարկմանը»: Հեղինակներ Քորդուլա Օյբելն ու Հանս Մոնաթն իրենց «Մեծ կոալիցիան չի ցանկանում ընդհարվել Էրդողանի հետ» խորագրով հոդվածում փաստում են, որ իշխող քրիստոնեա-դեմոկրատներն ու սոցիալ- դեմոկրատները Բունդեսթագում խուսափում են Ցեղասպանությունն իր անունով կոչել: «Դաշինք 90-Կանաչներ» քաղաքական ուժի դաշնային համանախագահ Ջեմ Օզդեմիրն անընդունելի է համարում Թուրքիայի եւ նախագահ Էրդողանի հանդեպ Գերմանիայի կոալիցիայի վերաբերմունքը:

«Հայերի ցեղասպանության 100-ամյա տարելիցից անմիջապես առաջ Բունդեսթագում անհամաձայնություն կա հիշատակի պատշաճ արարողություն անցկացնելու շուրջ: Մինչ կանաչներն ու ձախերը կողմ են, որ Ցեղասպանությունը որպես այդպիսին անվանվի, կառավարությունում եւ կոալիցիոն խմբակցությունների ղեկավարությունում վերապահումներ կան: Ինչպես երեւում է, նրանք վախենում են Թուրքիայի հետ կոնֆլիկտից, ով մինչ օրս մերժում է այն ժամանակվա ջարդերը որակել իբրեւ ցեղասպանություն»,- նշում են հոդվածագիրները:

Թերթը հրապարակում է, որ ապրիլի 24-ին թեմայի շուրջ մեկ ժամանոց քննարկում / նիստ է հրավիրված Բունդեսթագում, որին իշխանական կոալիցիան եւ ընդդիմությունը երեք տարբեր զեկույցներ կներկայացնեն:

Հեղինակները մանրամասնում են, որ Միության (ՔԴՄ-ՔՍՄ) եւ սոցիալ-դեմոկրատների համատեղ զեկույցում, որը նրանք ցանկանում են ներկայացնել հիշյալ քննարկմանը, ՙցեղասպանություն՚ եզրույթը միայն հիմնավորման մեջ է տեղ գտել, ինչպես սրանից տաս տարի առաջ Բունդեսթագի ընդունած բանաձեւում էր:

Վիճահարույց հասկացությունն անհետացել է կոալիցիայի պատրաստած տեքստից, Գերմանիայի օրենսդիր մարմնում անցած ամիսներին բոլոր խմբակցություններից պատգամավորներ ընդգրկող ոչ պաշտոնական աշխատանքային մի խումբ տարելիցի կազմակերպման շուրջ քննարկումներ է անցկացրել:

Ջեմ Օզդեմիրի ու Բունդեսթագի փոխնախագահ, ձախերից պատգամավոր Պետրա Պաուի համար պարզ է, որ իրենք իրենց խմբակցություններով ցանկանում են Ցեղասպանությունն իր անունով կոչել:

ՔԴՄ-ՔՍՄ եւ Գերմանիայի ՍԴԿ խմբակցությունների զեկուցողները՝ համապատասխանաբար, Քրիստոֆ Բերգներն ու Դիթմար Նիթանը, ցանկանում են ավելին անել, քան սրանից 10 տարի առաջ է արվել:

Հոդվածագիրները հրապարակում են, որ անցած շաբաթվա ավարտին իշխող կոալիցիայի պատրաստած համատեղ զեկույցում ՙցեղասպանություն՚ բառը տեղ էր գտել տեքստի վերտառությունում: Խմբակցությունների ղեկավարության եւ ԱԳՆ հետ տեքստի վերամշակումից հետո, սակայն, այսպես կոչված վիճահարույց հասկացությունը կրկին անհետացել է:

Կոալիցիայի պատգամավորներն իրենց հաջորդ նիստի ժամանակ՝ ապրիլի 21-ին, վերջնական քվեարկության կդնեն հայցադիմումը: Ըստ Tagesspiegel-ի հրապարակման՝ հավանական է, որ ՙցեղասպանություն՚ եզրույթը կրկին միայն հիմնավորման մեջ հիշատակվի:

Սոցիալ-դեմոկրատ Նիթանը ցավալի է համարում իրողությունը. ՙԱնձամբ ես հիասթափված եմ, որ, ըստ էության, կարեւոր պահին համարձակության պակաս կա՝ մի անգամ արտաբերելու այն, ինչն իրականում տեղի է ունեցել՚:

Նա հավատացած է, որ եթե Գերմանիայի խորհրդարանը Ցեղասպանությունը բաց տեքստով անվանի, դրանով կամրացնի Թուրքիայի այն քաղաքացիական հասարակության մեջքը, ով ջանք է գործադրում առերեսման ուղղությամբ: Գերմանիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերով պետնախարար Միխայել Ռոթը (սոցիալ-դեմոկրատ) կարծում է, որ հիշողության մշակույթը չի կարող դրսից կամ վերեւից կարգադրվել. այն տարածություն եւ ժամանակ է պահանջում, որպեսզի աճի համապատասխան հասարակությունում:

Նա միեւնույն ժամանակ ողջունում է, որ ՙհայերի մեծ ցավը, աքսորն ու սպանդը՚ մի քանի տարի է՝ տաբու թեմա չեն Թուրքիայում եւ դրանց մասին բաց եւ քննադատական քննարկում է տարվում:

ԱԳՆ-ի պաշտոնյան մեկնաբանում է, որ Դաշնային կառավարությունը վճռականորեն ջանքեր է գործադրում, որ 1915-1916 թվականների հայերի ջարդերն ու աքսորը համապարփակ գիտական բանավեճի շրջանակներում ուսումնասիրվեն եւ գնահատվեն:

Ջ. Օզդեմիրն այս առումով հիշեցնում է հայերի ցեղասպանության իրագործման հարցում Կայսերական Գերմանիայի մեղքը:

Հոդվածի հեղինակները նշում են, որ կանաչների քաղաքական գործիչն իր կուսակից Էքին Դելիգյոզի հետ վերջերս եռօրյա այցով Հայաստան էր մեկնել:

Օզդեմիրը համարում է, որ ապրիլի 24-ի առիթն արժանի չէ նրան, որ այդ օրը Հայաստանում ոչ թե կանցլեր Անգելա Մերկելն է լինելու, այլ պետնախարար Ռոթը:

Նա հավատացած է, որ Գերմանիան իր դիրքորոշման փոփոխությամբ շատ դրական տեղաշարժ կապահովի տարածաշրջանում՝ այսպիսով ճնշում գործադրելով Անկարայի վրա Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու եւ հայ-թուրքական սահմանի բացման հարցում. ՙՓոխարենը Հայաստանին էլ ավելի նետելու Ռուսաստանի ձեռքը, Թուրքիայի հետ սահմանի բացումը Երեւանի համար կարող է նաեւ դեպի Եվրոպա դարպաս լինել՚:

Նշենք, որ Tagesspiegel-ի այս հրապարակումը արտատպել է նաեւ հայտնի Zeit օրաթերթը:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank