Ереван, 17.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Առերեսվելով սեփական պատմությանը` Թուրքիան կառողջացնի իր հասարակությանը. Մուրադ Բելգե

Интервью

Չանաքքալեի ճակատամարտի  հիշատակումն ապրիլի 24-ին միջազգային հանրության համար ևս մեկ ապացույց է, որ թուրքական պետությունը սեփական ամոթալի անցյալը կոծկելու համար հերթական քայլն է ձեռնարկել: Թուրքիայի պատրաստած Չանաքքալեի ծրագրերը չեն կարող փոխել որևէ մեկի հայացքները 1915-ի նկատմամբ: Այս մասին ընդգծում է հայտնի թուրք մտավորական, ակադեմիկոս, քաղաքացիական ակտիվիստ Մուրադ Բելգեն «Արմենպրես»-ի հետ զրույցում` պատասխանելով մի շարք այլ հարցերի:

-Պարոն Բելգե, տարիներ առաջ դուք հրապարակել էիք գիրք «Հայերը գրականության մեջ» խորագրով, միաժամանակ Դուք Բիլգի համալսարանում գրականության դասախոս եք: Ձեր ուսանողներն ի՞նչ տեսակետներ ունեն հայերի մասին:

-Ուսանողներիս մեջ կան նաև ծագումով հայեր: Այսինքն նրանցից շատերի համար հայը չտեսնված, անհայտ անձ չէ, հակառակը, օրինակելի կուրսընկեր է: Ըստ էության նախապաշարմունքներն ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ մարդիկ իրար չեն ճանաչում: Մեր ակադեմիական միջավայրում նման բան չկա:

-Երկար տարիներ Դուք մի շարք այլ թուրք մտավորականների հետ Հայոց ցեղասպանության հարցում թուրքական պետական ժխտողականության դեմ ձեր ձայնը փորձել եք լսելի դարձնել: Ի՞նչ եք կարծում, ո՞ւմ ձայնն է այսօր բարձր՝ ձեր, թե թուրքական իշխանությունների:

-Պետությունները և կառավարությունները մշտապես և ամենուր հնարավորություններ ունեն իրենց  ձայնն ամենից բարձրը դարձնելու համար: Սակայն դուրս եկող ձայնի «բարձրությամբ» չի կարող պայմանավորված լինել ասելիքի հավաստիությունը: Պատմական պատճառներից ելնելով, որոնց մեջ այժմ խորանալ չեմ ցանկանում, հայերի կոտորածի թեմայով Թուրքիայում միայն մեկ ձայն էր դուրս գալիս: Ավելի ճիշտ, գուցե այլ ձայներ էլ էին լինում, սակայն լսվում էր դրանցից միայն մեկը: Իսկ 2005 թվականին հայերի վերաբերյալ մեր կազմակերպած սեմինարից հետո այս մենաշնորհը դադարեց մենաշ նորհ լինելուց: Առհասարակ ցեղասպանությունների և մասնավորապես հայերի կոտորածի վերաբերյալ շատ լուրջ ակադեմիական աշխատանքներ հրատարակվեցին:Եթե կրկին շարունակենք «ձայնի» այլաբանությունից խոսել, ապա պետք է նշեմ, որ «սովորելը» մի բան է, որն արվում է անձայն: Մարդը կարդում է, հասկանում, գլուխը թափահարում, գուցե նաև հոգոց հանում, սակայն դրանից հետո չի բղավում և աղաղակում: Սակայն եթե գա մի օր, երբ անհրաժեշտ լինի ձայն հանել, օրինակ, եթե որևէ մեկը հարցնի, թե «ի՞նչ է պատահել 1915-ին», ոչ թե մեկ, այլ առնվազն երկու ձայն դուրս կգա: Այս գործընթացն արդեն որոշակի ժամանակահատված է, ինչ տեղի է ունենում Թուրքիայում:

-Ինչպե՞ս եք մենկաբանում Գալիպոլիի տոնակատարությունները հենց ապրիլի 24-ին կատարելու մասին որոշումը:

-Գալիպոլիի նախապատրաստությունները, ինչպես բացատրեցի ավելի վաղ, մի իրադարձություն պետք է համարել, որը տեղավորվում է պետությունների «բարձր ձայն հանելու» հնարավորությունների հետ: Ներկայիս իշխանական կուսակցությունը մի քաղաքական ուժ է, որն իր իշխանության առաջին շուրջ տասը տարվա և հետագա տարիների միջև ապշեցնող տարբերակում է դնում: Հայերի կոտորածը Չանաքքալեի պատերազմի ներքո «խեղդելու» նախապատրաստություններն էլ այս երկրորդ շրջանի մտածելակերպն ու մոտեցումներն ի ցույց դնող փաստ են:2015-ը՝ հարյուրերորդ տարելիցը, կարող է հանգեցնել սեփական պատմության հետ ի վերջո Թուրքիայի առերեսմանը: Սա հստակ անհրաժեշտություն է: Հատկապես սա անհրաժեշտ է, որպեսզի Թուրքիան առողջացնի իր հասարակական հոգեբանությունը:Չանաքքալեի պատերազմը Թուրքիայի ազգային պատմության  կարևոր իրադարձություններից է: Այստեղ տարած հաղթանակը տոնելու ցանկությունը իհարկե հասկանալի և ընդունելի է: Սակայն սա պատճառ չի կարող լինել նույն ժամանակ տեղի ունեցած պատմական անփառունակ էջերը փակել տալու համար:

-Ինչպիսի՞ն պետք է լինի միջազգային հանրության վերաբերմունքն այս միջոցառումներին:

-Թե Չանաքքալեի միջոցառումները նախաձեռնելը, թե հայերի կոտորածը մոռացության տալու փորձերը թույլ հնարավորություններ էին, սակայն պետք է նշենք, որ դրանք Թուրքիայում ազդեցիկ եղան: Մի փոքր հանգստացրեցին նրանց, ովքեր չեն ուզում լսել «կոտորած» բառը (իսկ նրանց թիվը քիչ չէ)… Ո՞րն է լինելու սրա ազդեցությունն աշխարհում. միջազգային հանրությունը ստիպած չէ 1915 թվականի դեպքերը դիտարկել Թայիփ Էրդողանի և նրա կուսակցության դիտակետից: Բացի այդ նրանք, ովքեր իմանալու էին կատարվածի մասին, արդեն վաղուց գիտեն դա: Այս իրավիճակում, Թուրքիայի պատրաստած Չանաքքալեի ծրագրերը չեն կարող փոխել որևէ մեկի հայացքները 1915-ի նկատմամբ: Այս ամենը միայն ավելի կամրապնդի արդեն իսկ գոյություն ունեցող դատապարտումը, որն ասում է. «Այս ամոթը շարունակելու համար այս տարի էլ ա՞յս միջոցն եք գտել»:

-Դուք տարբեր առիթներով հայտարարել եք, որ հայ ժողովրդի կողքին եք: Որտե՞ղ եք պատրաստվում լինել Հայոցցեղասպանության հարյուրերորդ տարելիցի օրը:

-Եթե որևէ խնդիր չլինի, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանից եկած հրավերով կլինեմ Լոս Անջելեսում:

Հարցազրույցը` Արաքս Կասյանի

XX

Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам