Ереван, 24.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


50 կյանք

Բոլորովին չուզելով մրցակցել "100 կյանք" կիսողների հետ, ինչպես նաև հավակնել կյանքի 50 երանգներին, ես ուզում եմ շոշափել այն 50 կյանքի թեման, որն ապրել ու ապրում է իմ գերդաստանը վերջին 100 տարիների ընթացքում:

Ամեն ինչ ավարտվեց ու նորից սկիզբ առավ Բիթլիսի նահանգի, Բուլանըխ գավառի, ինչ որ սարերի արանքներում, Մուրադ գետի վտակներից մեկի ու Խնուս գետի մոտակայքերում, Վանա լճից երևի թե մի 30-35 կմ հեռավորության վրա գտնվող 120 տնանոց Խոշգյալդի գյուղում, որտեղ ես չեմ եղել, բայց միշտ պատկերացրել եմ որպես կանաչ մարգերով ծածկված ու տեղ-տեղ ձորերով կտրտված սարերի միացման կետ: Իմ պատկերացմամբ գյուղն ունեցել է իր փոքրիկ գյուղամեջի ժամը, որն եղել է ոչ միայն աղոթելու, այլ նաև տարրական ուսում ստանալու վայր, հիմնականում անասնաբուծությամբ զբաղվող հայ ու նույնիսկ սակավաթիվ քուրդ ընտանիքների համար: Փաստորեն չեմ տեսել նաև այդ գյուղի բնակիչներին: Բայց պատմություններն այնքան շատ են եղել, մանրամասն ու տպավորիչ, որ կարծես կարող եմ քայլել գյուղով ու տեսնել ծանոթ ու բարի դեմքեր: Հաջորդ պատկերը սարերից լսվող շվիի ձայնն է, որը խառնվում է ավելի մոտիկից լսվող քրդերեն երգի հետ, իսկ ժամի բակից լսվում է գյուղական տիրացույի մեղմ ձայնն ու մի քանի երեխայի խմբային` տիրացույի հետևից հայերեն տառեի ու հնչյունների դանդաղ կրկնությունը` "Այբ, Բեն, Գին, Դա, Եչ, Զա...": Գարուն, նոր բացված ծաղիկների բույր, մեղմ քամի, կապույտ երկինք... Կարծես լավ երազ կամ նկարչի վրձնին արժանի կտավ կստացվեր իմ ռոմանտիկ պատկերացումներից, եթե կոպիտ ու դաժան ձևով այդ ամենը մի ակնթարթում չխառնվեր արյան հոտի հետ: Առաջինը տուժեց ժամը և իհարկե թափվեց տիրացուի արյունը: Սկսվեց որսը բոլոր տարիքների տղամարդկանց վրա, ձեռքի հետ "չարհամարելով" նաև կանանց ու աղջիկներին: Գյուղն ամայացավ... Որ տղամարդը կենդանի մնաց գնաց սարերը, որպեսզի հարևան գյուղերի մնացած տղամարդկանց հետ ֆիդայական պատերազմ մղի թուրքերի դեմ և այդպիսով, շատ կարճ ժամանակով ճանապարհ բացի կանանց ու երեխաների փախուստի համար:

Հենց այդպես էլ սկսվեց 50 կյանքի պատմությունը: Իմ մեծ պապ` գյուղի տիրացու Գրիգորի դաժան սպանությամբ, իմ մյուս մեծ պապ` Գևորգի պատրոնտաժը խաչաձև վրան հագնելով ու սար գնալով, որպեսզի իր ֆիդայի եղբայրների հետ ապահովի իր կնոջ և իմ մեծ տատ` Ձյունիկի, միակ կենդանի մնացած զավակի` Եղիշեյի ու իրենց սպանված հարևան` տիրացու Գրիգորի դստեր Վարյայի փրկությունը: Ճանապարհը դեպի արևելք շատ ծանր էր ու վտանգավոր: 10 տարեկան Եղիշեյին աղջկա շորեր հագցնելով ու գլխաշոր կապելով Ձյունիկը, հեռվից փախչողներին հետևող ալարկոտ թուրք զինվորներին մոլորության մեջ է գցում: Սակայն նրանք չէին ալարի, եթե հեռվից հայ տղա տեսնեին: Ոտքով երկար ճանապարհ անցած, արդեն սովից, ծարավից, թուրքի սրի ահից հոգնած, բայց փրկվելու հույսը դեռ չկորցրած Ձյունիկը իր վերջին ուժերն է օգտագործում, երբ հանդիպում է ռուսական բանակի զինվորներին: "Վերևում Աստված կա...", կմտածեի ես, եթե լինեի Ձյունիկի տեղում: Կարծում եմ, որ նրա առաջին միտքն էլ է դա եղել: Վերևում Աստված, ներքևում բարի մարդիկ, որոնք նստեցրել են փախստականներին սայլին, կերակրել նրանց ու հասցրել են մինչև Արևելյան Հայաստան:

Եվ այդպես` տղամարդկանց կյանքի գնով ու ռուս զինվորների օգնությամբ փրկվում են 50 կյանքերից երեքը: Մի քանի տարի հետո նրանք հասնում են Կրասնոդար ու Ձյունիկը ամուսնացնում է Եղիշեյին Վարյայի հետ, իսկ ևս 10 տարի հետո տեղափոխվում են Երևան ու սկիզբ է դրվում մեր մեծ ու համերաշխ ընտանիքին:

Նրանք արդեն վաղուց չկան: Ես տեսել եմ միայն իմ տատիկին` Վարյային, ում բոլորս ասում էինք Վառո Մամա: Վառո Մամա էին ասում նրա տղաները, հարսները, թոռները: Որպես Վառո Մամա գիտեն նրան նաև նրա ծոռներն ու թոռների թոռները: Ես ծնվել եմ 1963 թվականին ու տեսել եմ նրան մինչև 1970-ը: Գուցե այն ինչ տեսել եմ ես, ավելի արժանի է նկարչի վրձնին, քան այն ինչ պատկերացրել եմ: Իսկ ես տեսել եմ Եղիշ Պապիկի ու Վառո Մամայի չորս զավակներին, նրանց զավակներին, որոնցից մեկն էլ ես եմ... Աչքիս առաջ է այն մեծ պղինձը, որով Վառո Մաման ճաշ էր եփում բոլորի համար, մեր ճաշասենյակի օվալաձև մեծ սեղանը, որը բացվում էր ու էլի 20 հոգով չէինք տեղավորվում, մեր երեք սենյականոց "էլիտար" բնակարանը Թումանյան 32 հասցեյով, որտեղ 10 հոգով էինք ապրում, իսկ մնացած 10-ը ապրում էին նույն շենքի երկու հատ երկու սենյականոցներում: Հիշում եմ մեր բակը, որտեղ մեզ սիրում էին նույնիսկ նրանք, ովքեր սովոր չէին սիրելուն, բայց սիրում էին, որովհետև շատ էինք ու համերաշխ: Որովհետև մենք էինք սիրով ու մենք իրար եղբայր էինք ասում ու դեռ ասում ենք: 

50 կյանք... 50 ազնիվ կյանք: Թուրքից փրկված, Երևան կառուցած, ֆաշիզմ հաղթած, գիտություն ու տեխնիկա զարգացրած, մարդկանց կյանք ու առողջություն փրկած, հայ երիտասարդներին կրթություն տված, պետություն կառուցած ու մեր ազգի պատիվը աշխարհի տարբեր անկյուններում բարձր պահած 50 կյանք: Մեր մեծ ընտանիքի մարդիկ գնում են ու նորերն էն ծնվում, բայց կյանքերը միայն ավելանում են, որովհետև ամեն կյանք ապրում ենք միասին ու ոչ ուրիշների կյանքի հաշվին: Ամեն կյանք իր հետքն է թողնում: Շատ դեպքերում հետքերը փորձում են ջնջել, սեփականաշնորհել, փոքրացնել, երկրից հեռացնել, բայց չի ստացվում ու չի էլ ստացվի, որովհետև դրանք խորն են ու հիմնովին:

Տխուր օր է ապրիլի 24-ը... Բայց ես չեմ տխրում: Հիշում եմ, բայց չեմ պահանջում: Չեմ տխրում, որովհետև նաև եղբորս ծննդյան օրն է: Իսկ չեմ պահանջում, որովհետև գտնում եմ, որ պահանջելը թույլ մարդկանց համար է: Ուզում ես հասնե՞լ, հասիր քո կյանքով, երկիրդ ուժեղացնելով, ազգդ կրթելով ու հարստացնելով: Հասիր քո խելքով: Պահանջները որպես կանոն չեն բավարարվում... Ինչպես կասեր Խնկո Ապերը` "Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր...": Իսկ մեր երկիրը, ցավոք, գնալով թուլանում է:

Աշոտ Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении