Մեսսին հնարավոր է չմասնակցի «Սելտայի» դեմ խաղին
СпортԱյս հանգստյան օրերին հնարավոր է՝ Լեոնել Մեսսին չկարողանա օգնել իր թիմին Սելտայի հետ արտագնա հանդիպման ժամանակ:
27-ամյա ֆուտբոլիստը բաց է թողել Արգենտինայի հավաքականի վերջին հանդիպումները ոտքի վնասվածքի պատճառով, որը նա ստացել էր մարզման ժամանակ:
«Մենք սպասեցինք մինչև վերջին րոպեն, որպեսզի տեսնեինք կկարողանա Մեսսին խաղալ, թե ՝ ոչ: Սակայն նա անգամ չէր կարողանում շարժել իր ոտքը խաղակոշիկի մեջ: Նրա ոտքը իսկապես շատ էր ցավում և մենք որոշեցինք ռիսկի չդիմել»,- ասել է Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն:
Աշոտ Մնացականյան