Յուրա Մովսիսյանը չի ցանկացել խոսել իր մասին
СпортՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը հրաժարվել է խոսել իր մասին:
«Ես ցանկություն չունեմ իմ մասին խոսելու: Մենք չկարողացանք հասնել ցանկալի արդյունքի և հիասթափված ենք»,-Մովսիսյանի խոսքերը փոխանցում է Championat կայքը:
Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրի շրջանակներում Մոսկվայի «Սպարտակ»-ը հյուրընկալելով «Կուբան»-ին հանդիպումն ավարտեց ոչ-ոքի` 1-1: Մայրաքաղաքայիներին հաջողվեց առաջինը բացել խաղի հաշիվը: Հանդիպման 22 րոպեին նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Դմիտրի Կոմբարովը: «Կուբան»-ի ֆուտբոլիստներին հաշվի հավասարությունը վերականգնել միայն երկրորդ կեսում: Հանդիպման 61-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Սերգեյ Տկաչովը: Ի վերջո հանդիպումն այդպես էլ ավարտվեց ոչ-ոքի` 1-1: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Յուրա Մովսիսյանը խաղի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 81-րդ րոպեին: