«Շիրակը» Երեւանում փրկվեց պարտությունից
СпортՖուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 20-րդ տուրում Գյումրիի «Շիրակը» Երեւանում ոչ ոքի խաղաց «Ալաշկերտի» հետ՝ 1:1: Դաշտի տերերը հաշվի մեջ առջեւում էին մինչեւ 90-րդ րոպեն, սակայն ավելացված ժամանակում սերբ պաշտպան Միլոշ Ստամենկովիչը «Շիրակին» փրկեց պարտությունից:
«Ալաշկերտը» 25 միավորով հավասարվեց չորրորդ տեղում գտնվող «Միկային», իսկ «Շիրակը» 35 միավորով եզրափակում է եռյակը:
Հայաստանի առաջնություն, 20-րդ տուր
«Ալաշկերտ» - «Շիրակ»՝ 1:1
Արամ Բարեղամյան, 25 – Միլոշ Ստամենկովիչ, 90+1