Պղնձի խտանյութի արդյունահանումը տարեսկզբին երկնիշ աճ է գրանցել
ЭкономикаՀայաստանի հանքարդյունաբերողները տարեսկզբին ավելացրել են գունավոր մետաղների արդյունահանումը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, պղնձի խտանյութի արդյունահանման ծավալը հունվար-փետրվարին աճել է 13.5 տոկոսով և կազմել 33 հազար 502 տոննա: Նույն ժամանակահատվածում կոնվերտորային պղնձի արդյունահանումը նվազել է 6.4 տոկոսով և կազմել 1586 տոննա:
Մոլիբդենի խտանյութի արտահանման ծավալը հունվար-փետրվարին աճել է 3.8 տոկոսով և կազմել 1868 տոննա: Այս տարվա առաջին երկու ամիսներին ցինկի խտանյութի արդյունահանումը ավելացել է 24.5 տոկոսով` կազմելով 2 հազար 113 տոննա: Ալյումինի գլանվածքի արդյունահանումը նշված ժամանակահատվածում աճել է 9.7 տոկոսով և կազմել 5 հազար 202 տոննա: