Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը՝ «Բավարիայի» դեմ խաղում
СпортWhoscored.com-ը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը Մյունխենի «Բավարիայի» դեմ Գերմանիայի առաջնության 27-րդ տուրի խաղում:
Հայ ֆուտբոլիստը դարպասին հարված չի կատարել: Նրա 11 փոխանցումից 81.8 տոկոսը հասել է նպատակին: 26-ամյա ֆուտբոլիստը մեկական անգամ հաջող է եղել մրցակցին շրջանցելիս եւ գնդակ խլելիս: Մխիթարյանը կանոնները չի խախտել, նրա դեմ պայքարում մյունխենցիները խախտել են մեկ անգամ:
Մխիթարյանի գնահատականն է 6.22: «Բորուսիայի» կազմում ամենաբարձրը Սվեն Բենդերի գնահատականն է՝ 7.82:
Հիշեցնենք, որ Դորտմունդում կայացած խաղում «Բորուսիան» պարտվել է 0:1 հաշվով, Մխիթարյանը փոխարինման է դուրս եկել 79-րդ րոպեին: