Յուրգեն Կլոպը` Ռոյսի և Օբամեյանգի խաղի մասին
СпортԴորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի կարծիքով, դորտմունդցիները կախվածություն չունեն Մարկո Ռոյսի և Օբամեյանգի խաղից:
«Բորուսիա»-ի ֆուտբոլիստները հաճախակի են հայտնվում մրցակցի դարպասից 10-15 մետր հեռավորության վրա, բայց շարունակություն չեն գտնում և գոլ չեն խփում: Վճռականություն չկա: Ամեն մի թիմ կախված է իր խաղացողների մարզավիճակից, սակայն «Բորուսիա»-ն կախվածություն չունի Ռոյսի կամ Օբամեյանգի խաղից»,- Կլոպի խոսքը փոխանցում է Goal կայքը:
Բունդեսլիգայի 27-րդ տուրից հետո Դորտմունդի «Բորուսիա»-ն 10-րդ տեղոմ է և ունի միայն 33 միավոր: Այնինչ մրցաշարային աղյուսակի առաջատար Մյուխենի «Բավարիա»-ն ունի 67 միավոր և երկրորդ տեղում ընթացող «Վոլֆսբուրգ»-ից առաջ է անցել 10 միավորով: