«Բորուսիա»-ն դրամատիկ հաղթանակից հետո Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում է
СпортՖուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Դորտմունդի «Բորուսիա»-ն հյուրընկալելով «Հոֆենհայմ»-ին հաղթեց 3-2 հաշվով և դուրս եկավ Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ: «Բորուսիա»-«Հոֆենհայմ» 3-2:
Հանդիպման 18-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո «Բորուսիա»-ին առաջ մղեց Սուբոտիչը: Չէր անցել երկու րոպե էլ «Հոֆենհայմ»-ը վերականգնեց հաշվի հավասարությունը: Գոլի հեղինակ դարձավ Քևին Ֆոլանդը: «Հոֆենհայմ»-ի ֆուտբոլիստները օգտվեցին Սուբոտիչի կոպիտ սխալից և հանդիպման 27-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ: Աչքի ընկավ Ռոբերտո Ֆիրմինոն:
Երկրորդ կեսում «Բորուսիա»-ն մեծացրեց ճնշումը մրցակցի դարպասին: Եվ հանդիպման 56-րդ րոպեին Պիեր-Էմերիկա Օբամեյանգ գլխի շեշտակի հարվածով հավասարեցրեց խաղի հաշիվը: Ի վերջո հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ, Սեբաստիան Կելի հեռահար, դիպուկ հարվածը դուրս բերեց «Բորուսիա»-ին Գերմանիայի գավաթի կիսաեզրափակիչ:
Հայասանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը ու փոխարինվեց 101-րդ րոպեին:
Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի վիճակահանությունը կկայանա առաջիկայում, իսկ մինչ այդ Յուրգեն Կլոպի սաները հաջորդ հանդիպումը կանցանեն Բունդեսլիգայի 28-րդ տուրի շրջանակներում` խաղալով Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի հետ: Հանդիպումը կկայանա ապրիլի 10-ին: