Յուրգեն Կլոպը` «Հոֆենհայմ»-ի դեմ խաղում տոնած դժվարին հաղթանակի մասին
СпортԴորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է «Բորուսիա»-ի խաղը և անդրադարձել Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Հոֆենհայմ»-ի դեմ դրամատիկ խաղում տոնած հաղթանակին:
«Դժվար էր տիրել խաղային իրավիճակին, երբ օրեր առաջ տանը պարտվել էինք «Բավարիա»-ին: Ակնհայտ էր, որ տղաների մոտ վստահության պակաս կար: Կարող եմ ասել, որ մենք մրցակցից ավելի լավ տեսք ունեինք: Շատ ուրախ եմ Սեբաստիան Կելի համար, ով իսկապես արժանի է այս խաղի հերոսի կոչմանը: Հիմա մեզ պետք է, որ փրկենք մրցաշրջանի մյուս կեսը և հաղթենք Գերմանիայի գավաթի խաղարկությունում»,- Կլոպի խոսքը փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Դորտմունդի «Բորուսիա»-ն, հյուրընկալելով «Հոֆենհայմ»-ին, հաղթեց 3-2 հաշվով և դուրս եկավ Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և մասնակցեց հանդիպման ամբողջ հիմնական ժամանակին՝ փոխարինվելով 101-րդ րոպեին:
Գավաթի խաղարկության վիճակահանությունը կկայանա ապրիլի 9-ին, իսկ հանդիպումները՝ ապրիլի 28-ին և 29-ին: