«Բարսելոնան» 35 մլն եվրո է առաջարկում Ջերոմ Բոատենգի համար
СпортԿատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է «Բավարիայի» պաշտպան Ջերոմ Բոատենգի ծառայություններով, հայտնում է orer.am-ը:
Կատալոնացիները պատրաստ են Գերմանիայի հավաքականի պաշտպանի համար վճարել 35 մլն եվրո գումար:
Իսկ հենց իրեն՝ Բոատենգին «Բարսելոնան» պատրաստ է առաջարկել 5-ամյա պայմանագիր աճող աշխատավարձով՝ 3.5 մլն եվրոյից մինչև 5.5 մլն եվրո:
Նշենք նաև,որ անցած ամռանը մյունխենցիները համաձայն էին Բոատենգին վաճառել 39 մլն եվրոյի դիմաց:
Աշոտ Մնացականյան