Բաքվի Եվրոպական խաղերում Հայաստանը ձյուդո մարզաձևում կներկայանա 5 մարզիկով
СпортՀայաստանի Բաքվի Եվրոպական խաղերին ձյուդո մարզաձևում կներկայանա 5 մարզիկով:
«Բաքվի Եվրոպական խաղերում ձյուդոյի համար գործելու են Եվրոպայի առաջնության սկզբունքները: Ինչը նշանակում է, որ մասնակիցների քանակը բավականին շատ է: Այս պահի համար կարող եմ ասել անուններ, ովքեր կնախապատրաստվեն Բաքվի Եվրոպական խաղերին. Հովհաննես Դավթյան՝60 կգ, Արսեն Ղազարյան՝ 66 կգ, Դավիթ Նիկողոսյան՝ 73 կգ, Անդրանիկ Չափարյան՝ 81 կգ և աղջիկներից Ժաննա Ստանկովիչ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը:
Մարտի 10-ին տեղի ունեցած նիստում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն որոշում է կայացրել մասնակցել Բաքվում անցկացվելիք Եվրոպական առաջին խաղերին: Հայաստանն այդ խաղերում ներկայացված կլինի 6 մարզաձևով` բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվանդո, հրաձգություն:
Առաջին Եվրոպական խաղերը կանցկացվեն Բաքվում 2015 թվականին։ Նման որոշում ընդունվել էր 2012 թվականին Եվրոպական օլիմպիական կոմիտեի նիստում: Այս խաղերի համար նախատիպ են եղել Համաամերիկյան եւ Ասիական խաղերը: Եվրոպական խաղերի ծրագրում կընդգրկվեն 16 օլիմպիական և 4 ոչ օլիմպիական մարզաձևեր: