Վարչապետն ընդունել է Կանադայի հայազգի դատավորին
ПолитикаՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Կանադայի քաղաքացիության և ներգաղթի հայազգի դատավոր Արիս Պապիկյանին: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները կարևորել են Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումն ու խորացումը և այդ համատեքստում՝ համատեղ տարբեր ծրագրերի իրականացումը: Անդրադարձ է եղել նաև կանադահայ գաղութի գործունեությանը, որն ակտիվ դերակատարություն և մեծ ներգրավվածություն ունի երկրի հասարակական-քաղաքական կյանքի տարբեր ոլորտներում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են նաև հայապահպանության հարցը, անդրադարձել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով անցկացվող միջոցառումներին: