Ереван, 14.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов США Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов BBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об Украине Песков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силе Самое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политики Сербия впервые провела военные учения с НАТО Тень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей Климов


Հայտնի մարդկանց կարծիքները Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան այցելության մասին

Lifestyle

Արդեն երրորդ օրն է, հայկական լրատվական տիրույթը ողողված է միայն Քարդաշյան ընտանիքի Հայաստան այցի տարրաբնույթ, հաճախ անհիմն, անհասկանալի ու կենցաղային մանրամասներով: Life.Panorama.am-ը աղմուկ հանած այցելության դրական և բացասական կողմերի մասին հարցազրույզ անցկացրեց Հայաստանում և Հայաստանից դուրս բնակվող հայ ստեղծագործողների ու հայտնի դեմքերի շրջանում:

Դերասան Անդրանիկ Հարությունյանը այս ընթացքում սեփական ուժերն է ներդնում՝ փորձելով ինչ-որ կերպ ուշադրությունը շեղել Քիմ Քարդաշյանից, սակայն, ամեն ինչ զուր է:

«Անընդհատ ուզում եմ գոնե մի քանի ժամով ազգիս ուշադրությունը շեղել, բայց չի ստացվում: Է՛լ մերկ նկարներս եմ գցում, է՛լ վիդեոներ, բայց չեն շեղվում ու վերջ»,-ծիծաղելով նշեց դերասանը:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա մեր զրուցակիցը բոլորովին դեմ չէ Քիմի՝ Հայաստան այցին. «Դե, մարդը եկել է, բայց նորից գնալու է էլի: Իհարկե, սա ունի իր և՛ դրական, և՛ բացասական կողմերը. Դրական է նրանով, որ Քիմի Հայաստան այցի մասին շատ մարդ իմացավ՝ դրանով իմանալով նաև Հայաստանի տեղը: Միակ վատ բանն այն է, որ հենց իր միջոցով են Հայաստանի տեղն իմանում»:

Նարեկ Մակարյան. Շատ դրական եմ վերաբերում, քանի որ Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան բավականին մեծ աղմուկ է բարձրացրել աշխարհում: Շատերը չգիտեին՝ ի՞նչ ցեղասպանություն է եղել, ո՞ւմ հետ: Այս քայլով Քիմը փորձում է իր երկրպագուներին ցույց տալ, որ կա ՀԱՅ ազգը, ով ՀԻՇՈՒՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ է:

 Լիկա Սալմանյան. Չեմ կարծում, որ Քիմի այցը որևէ կերպ կվնասի: Ընդհակառակը, օգուտ կտա, հատկապես, որ այցելել է ապրիլի 24-ից մի քանի օր առաջ… Միջազգային լրատվամիջոցները ուշադիր են իր կյանքի նկատմամբ: Բացի այդ, հաճելի է, որ դառնալով միջազգային մակարդակի աստղ՝ չի մոռանում իր արմատների մասին և այցելում է Հայաստան:

 Գարիկ Սեփխանյան. Ես նրա այցի մեջ ոչ մի բացասական բան չեմ տեսնում: Ավելին՝ Քարդաշյանների ընտանիքի ռեալիթի շոուն ամբողջ աշխարհում մեծ ճանաչում է վայելում: Այն միլիոնավոր մարդիկ են նայում, հետևում: Հետևաբար, նրանք Քիմ Քարդաշյանի միջոցով կիմանան Հայաստանի մասին: Ցավում եմ, որ Քարդաշյանի միջոցով են ճանաչելու, բայց ինչ խոսք, նրա՝ Հայաստան կատարած այցը դրական ազդեցություն կունենա: Եթե չօգնի, ապա չի էլ վնասի:

Էռնա Էլիզբարյան. Ես հետևյալ տողերով կպատասխանեմ «Մագթաղինացու ով լինելը հայտնի էր Հիսուսին»… Քիմը Հայաստան է ժամանել իր նախնիների հայրենիքը տեսնելու ու ծանոթանալու, իմանալու՝ թե որտեղի՞ց են գալիս իրենց արմատները: Սա գուցե նաև արյան կանչ է, չգիտեմ: Ամեն դեպքում այս այցելությունը դրական եմ համարում: Չեմ կարծում, որ կվնասի մեզ: Այն, որ այսօր համաշխարհային մամուլն ու հեռուստաընկերություններն անդրադառում են վերջինիս անցելությանն ու բուն նպատակին, կարծում եմ կօգնի հայի խնդիրը աշխարհով մեկ բարձրաձայնելու հարցում: Բացի այդ, նրա այցը կարելի է դիտարկել ապագայում զբոսաշրջության ոլորտի խթանում։ Իսկ ստեղծված ուշադրությունն էլ գալիս է մեր չափից դուրս հետաքրքրվածությունից: Բայց չմոռանանք, որ բացի գեղեցկադեմ Քիմից, այլ կարևոր հարցեր ևս ունենք (ժպտում է):

 Միստր X. Ես դրական եմ վերաբերում և վստահ եմ, որ այս այցելությունը շատ-շատ կօգնի Հայաստանին: Բրավո Քիմին…Հոլիվուդի ամենահայտնի մարդկանցից մեկն է, նրա ամեն մի քայլին հետևում են 10-յակ միլիոնավոր մարդիկ, երկրպագուներ:

Վահագն Ստեփանյան (Դելո). Յուրաքանչյուր հայ, ով երբեք Հայաստանում չի եղել և ցանկանում է այցելել իր հայրենիք, արդեն իսկ ողջունելի քայլ է անում: Քիմի նման հայ տիկինը, ով աշխարհում ամենաքննարկվողն է, որոշեց ու գնաց. սա նշանակում է, որ հենց այս պահին աշխարհի տարբեր ծայրերում տարբեր ազգության շա՜տ մարդիկ խոսում են Հայաստանի և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին… Չեմ կարող ասել՝ ինչ կփոխվի, լավ կլինի, թե վատ: Դա ժամանակը ցույց կտա: Բայց հալալա այդ աղջկան. ասեց ու գնաց ՀԱՅԱՍՏԱՆ:

Գրիգոր Դանիելյան. Քանի որ Քիմի ռեալիթի շոուն ունի 100 միլիոնանոց լսարան, և ես լսել եմ, որ նա այստեղ նկարահանելու է իր ռեալիթի շոուն, որտեղ անդրադառնալու է ցեղասպանությանը, ապա կասեմ ընդամենը մեկ բան. ես շատ, շատ ուրախ եմ այս այցի համար… Չեմ անդրադառնում Քիմի բարոյականությանը, ես այս հարցին մոտենում եմ ազգի շահերից ելնելով:

Լևոն Շարաֆյան. Դա սովորական շոու է, իր ռեալթի շոուն: Զարմանում եմ, որ գլուխներն այդքան կորցրել են Քիմի համար: Հայաստան այցելեցին Ալեն Դելոնը, Տոնինո Գուերան, աշխարհահռչակ մարդիկ-լեգենդներ, բայց այդպիսի իրարանցում չեղավ: Ցավում եմ, բայց այդ կնոջ մասին ես կարծիք չունեմ: Նրա ամուսինն ավելի հարգի է իմ կողմից՝ որպես երգիչ, արտիստ, քան տիկին Քարդաշյանն՝ իր մեկ միլիոնով ապահովագրած հետույքով:

 Արմեն Պետրոսյան. Նորմալ եմ վերաբերում, նա ամբողջ աշխարհում երկրպագուների մեծ բանակ ունի, սոց ցանցերում՝ մեծ թվով հետևորդներ: Նրա միջոցով մենք ավելի ճանաչելի կդառնանք աշխարհին:

 

Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»