Ереван, 21.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Նախագահ Սարգսյանը լավ հնարավորություններ է տեսնում ԵԱՏՄ շուկայում գործունեություն ծավալող հայ տնտեսվարողների համար

Եվրասիական տնտեսական միությունը հիմնավորված ձևաչափ է` զարգացնելու առավելագույն շահեկան հարաբերություններ անդամ-երկրների միջև, որոնք հիմնված են ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի վրա: Այս մասին  ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` «Միր» հեռուստաընկերության «Միասին» հաղորդաշարին տված հարցազրույցի ժամանակ:

Զրուցավար  Եկատերինա Աբրամովայի այն հարցին, թե ԵԱՏՄ-ին անդամակցելը Հայաստանի համար ինչ նշանա կություն ունի, ՀՀ Նախագահն ընդգծել է, որ դառնալով ավելի քան 170-միլիոնանոց շուկայի լիիրավ անդամ՝ հայ տնտեսավարողները ստանում են գործունեություն ծավալելու լավ հնարավորություն:«Այս որոշումը մենք ընդունեցինք` ելնելով այն հանգամանքից, որ ԵԱՏՄ-ն հիմնավորված ձևաչափ է` զարգացնելու առավելագույն շահեկան հարաբերություններ մեր երկրների միջև, որոնք հիմնված են ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի վրա: Ընհանուր շուկայի նորմալ զարգացման պայմաններում բոլոր տնտեսավարողները, այդ շուկայի բոլոր մասնակիցները, այդ թվում՝ և հայ, ազատվում են մաքսային-տարիֆային և ոչ տարիֆային խոչընդոտներից:

Դառնալով դեռևս ամբողջությամբ չհագեցած ավելի քան 170-միլիոնանոց շուկայի լիիրավ անդամ՝ մեր տնտեսավարողներ ը ստանում են այդ պայմաններում գործունեություն ծավալելու լավ հնարավորություն: Դա ենթադրում է  նոր աշխատատեղերի ստեղծում, լրացուցիչ եկամուտներ:  Այդ պատճառով ես կարծում եմ (հաշվի առնելով, որ Բելառուսի և Ղազախստանի հետ մեր առևտրական հարաբերությունները ցածր մակարդակի վրա են գտնվում, այսինքն՝ ռեզերվ կա), այդ խնդիրների լուծմանը պրոֆեսիոնալ մոտեցման պարագայում մենք կարող ենք մեծ լավ օգուտ ստանալ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է ՀՀ Նախագահը:

Հարցին, թե Հայաստանն արդոք ինչ-որ բան կորցրե՞լ է ԵԱՏՄ-ին անդամակցելու հետևանքով` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ  ցանկացած կազմակերպության ու միավորման անդամակցելով՝ երկրները ձեռք են բերում ինչպես իրավունքներ, այնպես էլ պարտականություններ:«Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում պետություններն իրենց լիազորությունների մի մասը պատվիրակում են վերազգային կառույցներին: Դա նշանակում է, որ տվյալ միությունները ստեղծվում են փոխզիջման պայմաններով:

Կարծում եմ,  այդ պայմաններով են ստեղծված բոլոր միություններն ու կազմակերպությունները` և ԵՄ-ն, և ԵԱՏՄ-ն: Անդամակցելով ԵԱՏՄ-ին` մենք որոշ չափով ճշգրտեցինք մեր եվրոպական օրակարգը` այն հաշվով, որ դա հարմարեցնենք ԵԱՏՄ-ի շրջանակում մեր ստանձնած պարտավորություններին: Մենք միշտ ծայր աստիճան անկեղծ ենք մեր գործընկերների հետ, ա յդ թվում՝ նաև ԵՄ-ի, և միշտ խոսել ենք զարգացող իրադարձությունների մեր տեսլականի մասին»,- ասել է նա:Այն հարցին, թե Հայաստանի հասարակ բնակիչները հասցրե՞լ են զգալ  անդամակցության դրական կողմերը` Նախագահ Սարգսյանը  կարծիք է հայտնել, որ դեռ վաղ  է խոսել այդ մասին` նշելով  երկու պատճառով: «Առաջին` ժամանակը բավարար չէ, ընդամենը երեք ամիսը քիչ է ինչ-որ արդյունքներ ամփոփելու համար: Երկորդ` այլ պետությունների քաղաքացիներն ավելի դանդաղ են դրսևորում իրենց վերաբերմունքը դրական փոփոխությունների նկատմամբ: Բայց միաժամանակ, և ես արդեն խոսել եմ այդ մասին, մեր տնտեսավարողները ստանում են  հնարավորություն ազատվելու մաքսային-տարիֆային եւ ոչ տարիֆային խոչընդոտներից: Սերտիֆիկատների փոխադարձ ճանաչման դեպքում ծախսերը դառնում են չնչին, այդ պատճառով մրցակցություն է առաջանում: Համապատասխանաբար, հնարավորություն է ստեղծվում ավելի շատ առևտուր անել, ավելի շատ վաստակել և ունենալ մեծաթիվ աշխատատեղեր»,- ասել է ՀՀ Նախագահը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ անդամակցությունից հետո ՀՀ քաղաքացիները նաև հնարավորություն են ստացել առանց խոչընդոտների աշխատել Ռուսաստանում և մյուս երկրներում: «Նախկինում, այնուամենայնիվ, խոչընդոտներ կային: Այժմ, սեփական ընտանիքների բարեկեցությունն ապահովելու լրացուցիչ խթան է ի հայտ եկել: Մեզ համար կա նաև մի մեծ էական գործոն`  այն, որ մենք նախորդ տարի ստացանք զեղչեր էներգակիրների համար, իսկ դա չափազանց ազդում է ինչպես մարդկանց բարեկեցության, այնպես էլ արադրության, առևտրի վրա: Հետևաբար այստեղ  մենք, իհարկե, շահել ենք: Կարծում եմ, այ սօր առկա դժվարությունները (իսկ դրանք էական չեն) հաղթահարելուց հետո, որոշ ժամանակ անց մեր քաղաքացիները իրապես կզգան ԵԱՏՄ-ին մեր անդամակցության դրական ազդեցությունը»,- նշել է Հայաստանի Նախագահը:

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ է դարձել 2015թվականի հունվարի 2-ից: Համապատասխան պայմանագիրը կկնքվել էր 2014 թվականի հոկտեմբերի 10-ին, Մինսկում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ: Ավելի վաղ, 2014 թ. մայիսի 29-ին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը Աստանայում ստորագրել էին Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագիրը, որը գործողության ուժ ստացավ 2015թ.  հունվարի 1-ից:

Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp Nairi