Ֆրանսիային ուղղված անհարգալից խոսքերի համար Իբրահիմովիչը որակազրկվեց 4 խաղով (տեսանյութ)
СпортՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը որակազրկվել է Ֆրանսիայի առաջնության 4 խաղով և բաց կթողնի «Նիցցայի», «Լիլի», «Մետցի», «Նանտի» հետ հանդիպումները:
Ֆուտբոլիստը «Բորդոյի» հետ հանդիպմանը մրցավարի գործողությունները քննադատելով՝ նշել էր, որ Ֆրանսիան արժանի չէ ՊՍԺ-ի պես ակումբ ունենալուն, և երկիրը անվանել է զզվելի:
Նշենք, որ շվեդ ֆուտբոլիստը այնուհետև ներողություն է խնդրել. տեղեկացնում է goal.com-ը: