Ծանրամարտիկ Սմբատ Մարգարյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
СпортՎրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնության առաջին օրը ծանրափողին մոտեցավ Հայաստանի ներկայացուցիչ Սմբատ Մարգարյանը (56 կգ), ով դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:
Հայաստանի ներկայացուցիչ Սմբատ Մարգարյան փոկեց 113 կգ, իսկ հրում վարժությունում Մարգարյան բարձրացրեց 144 կգ և երկամարտի 257 կգ արդյունքով հայ ծանրամարտիկ դարձավ Եվրոպայի 2015 թվականի առաջնության փոխչեմպիոն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ապրիլի 12-ին մեր մարզիներից ասպարեզ դուրս կգան Աննա Գովելյանը (53 կգ), Ռոստամ Կարապետյանը (69 կգ) և Վանիկ Ավետիսյանը (69 կգ): Ապրիլի 13-ին Հայաստանը ներկայացնող մարզիկներից միայն Իզաբելլա Յալյանը դուրս կգա մրցաբեմ, իսկ ապրիլի 14-ին, 16-ին և 18-ին իրենց կդրսևորեն հաջորդաբար Տիգրան Մարտիրոսյանը (77 կգ), Անդրանիկ Կարապետյանը (77 կգ), Աղասի Աղասյանը (85 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ):