«Միկա»-ն ընդհատեց «Փյունիկ»-ի հաղթարշավը
СпортՖուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 21-րդ տուրի երկրորդ խաղային օրը կայացան տուրի կենտրոնական հանդիպումը` «Միկա»-ն հյուրընկալեց «Փյունիկ»-ին:
Առաջին կեսում երկու թիմերը ունեին իրենց հնարավորություները առաջ անցնելու հաշվի մեջ, սակայն չօգտագործեցին դրանք: Երկրորդ կեսում «Միկա»-ն առաջ անցավ հաշվի մեջ: Խաղի 56-րդ րոպեին Գևորգ Կարապետյանն գրավեց մրցակցի դարպասը: «Փյունիկ»-ն ամեն ինչ արեց հետ բերելու կորցրածը, սակայն հանդիպումը փրկել չստացվեց: Մրցաշարային աղյուսակի առաջատարը ընդհատեց հաղթարշավը:
Տուրի խաղային առաջին օրը «Բանանց»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Ալաշկերտ»-ին և հաղթեց երկու գնդակի առավելությամբ: Դուբլի հեղինակ դարձավ Պեդրո Լոպեսը: Միաժամանակ ընթացող խաղերում «Շիրակ»-ը նույն 2 գնդակի տարբերությամբ հաղթեց «Ուլիս»-ին: Գյումրեցիների կազմում աչքի ընկան Անդրանիկ Բարիկյանը և Դավիթ Հակոբյանը: