«Կապան-Գանձասար»-ը հաղթեց «Արարատ»-ին
СпортՖուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 21-րդ տուրի վերջին խաղում «Կապան-Գանձասար»-ը հաղթեց 2 գնդակի առավելությամբ:
«Արարատ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Կապան-Գանձասար»-ին: Հանդիպամն հաշվիը բացեց խաղի 18-րդ րոպեին: Գոլն իր ակտիվում գրանցեց Գեղամ Հարությունյանը: Կապանցիները երկրորդ կեսի մեկնարկում կարողացան կրկնապատկել խաղի հաշիվը: Դուբլի հեղինակ դարձավ Գեղամ Հարությունյանը: Ի վերջո «Կապան-Գանձասար»-ը հաղթեց 0-2 հաշվով:
Տուրի խաղային առաջին օրը «Բանանց»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Ալաշկերտ»-ին և հաղթեց երկու գնդակի առավելությամբ: Դուբլի հեղինակ դարձավ Պեդրո Լոպեսը: Միաժամանակ ընթացող խաղերում «Շիրակ»-ը նույն 2 գնդակի տարբերությամբ հաղթեց «Ուլիս»-ին: Գյումրեցիների կազմում աչքի ընկան Անդրանիկ Բարիկյանը և Դավիթ Հակոբյանը: