Ծանրորդ Վանիկ Ավետիսյանը 4-րդն էր Եվրոպայի առաջնությունում
СпортԾանրամարտի Եվրոպայի առաջնության տղամարդկանց 69 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչներ Վանիկ Ավետիսյանը 4-րդն էր, իսկ Ռոստամ Կարապետյանը` 6-րդն էր:
Հայաստանը երկու ներկայացուցիչ ուներ այս քաշային կարգում: Վանիկ Ավտեիսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 137 կգ և կարողացավ միայն մեկ մոտեցում կատարել,իսկ մեր մյուս ծանրամարտիկը` Ռոստամ Կարապետյանը, պոկեց 138 կգ: Հրում վարժությունում Վանիկ Ավետիսյանը բարձրացրեց 175 կգ, իսկ Ռոստամ Կարապետյանը` 170 կգ: Երկամարտի 312 կգ արդյունքով Վանիկ Ավետիսյանը 4-րդն էր, իսկ 308 կգ արդյունքով Ռոստամ Կարապետյանը` 6-րդը:
Նախօրեին տղաների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Սմբատ Մարգարյանը (56 կգ) դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Մարգարյանը պոկեց 113 կգ, իսկ հրում վարժությունում բարձրացրեց 146 կգ և երկամարտի 259 կգ արդյունքով հայ ծանրամարտիկը դարձավ Եվրոպայի 2015 թվականի առաջնության փոխչեմպիոն:
Ապրիլի 13-ին Հայաստանը ներկայացնող մարզիկներից միայն Իզաբելլա Յալյանը դուրս կգա մրցաբեմ, իսկ ապրիլի 14-ին, 16-ին և 18-ին իրենց կդրսևորեն հաջորդաբար Տիգրան Մարտիրոսյանը (77 կգ), Անդրանիկ Կարապետյանը (77 կգ), Աղասի Աղասյանը (85 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ):