«Արարատ»-ի ղեկավարությունն ընդունել է Սուրեն Չախալյանի հրաժարականը
СпортԵրևանի «Արարատ»-ի ղեկավարությունն ընդունել է գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանի հրաժարականը: «Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Սուրեն Չախալյանին` կատարած աշխատանքի համար և հաջողություն է մաղթում նրան հետագա մարզչական կարիերայի ընթացքում:
Ինչպես տեղեկցրին երևանյան ակումբի մամուլի ծառայությունից, մոտ օրերս հայտնի կդառնա «Արարատ»-ի նոր գլխավոր մարզչի անունը:
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում «Արարատ»-ն 8 միավորով ընթանում է վերջին հորիզոնականում: