Տիգրան Մարտիրոսյանն դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
СпортԹբիլիսում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 77 կգ քաշային Տիգրան Մարտիրոսյանը երրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Անդրանիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացել էր երկու մարզիկով` Տիգրան Մարտիրոսյան և Անդրանիկ Կարապետյան: Պոկում վարժությունում Մարտիրոսյանը գլխավերևում պահեց 160 կգ՝ այդ կերպ նվաճելով փոքր արծաթե մեդալը, իսկ հրումում` 191 կգ: Երկամարտի 351 արդյունքով Մարտիրոսյանն անգերազանցելի էր:
Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում բարձրացրեց 164 կգ՝ նվաճելով փոքր ոսկին: Հրում վարժությունում նա բարձրացրեց 186 կգ, իսկ երկամարտի 350 կգ արդյունքով նա երրորդն էր:
Նախօրեին տղամարդկսանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Սմբատ Մարգարյանը (56 կգ) դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Մարգարյանը պոկեց՝ 113 կգ, իսկ հրում վարժությունում բարձրացրեց 146 կգ և երկամարտի 259 կգ արդյունքով հայ ծանրամարտիկը դարձավ Եվրոպայի 2015 թվականի առաջնության փոխչեմպիոն: Ապրիլի 16-ին և 18-ին իրենց կդրսևորեն հաջորդաբար Աղասի Աղասյանը (85 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ):