Շվայնշտայնգերը և Ռիբերին չեն մասնակցի «Պորտուի» դեմ խաղին
СпортԲաստիան Շվայնշտայնգերը և Ֆրանկ Ռիբերին չեն մասնակցի այսօր «Պորտույի» և Մյունխենի «Բավարիայի» միջև կայանալիք Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ խաղին։
32-ամյա Ռիբերին մարտի 11-ին «Շախտյորի» դեմ խաղի ժամանակ (7-0) ստացել է կոճի վնասվածք, իսկ Շվայնշտայնգերը չի մասնակցի վիրուսային վարակի պատճառով, ինչի մասին ակումբը հաստատել է երկուշաբթի օրը։
«Շատ ցավալի է ասել, սակայն Բաստիանը և Ֆրանկը չեն կարողանա մասնակցել մեզ հետ»,- ասել է «Բավարիայի» սպորտային տնօրեն Մատիաս Զամերը։
Աշոտ Մնացականյան